Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Այս պահին ամեն ինչ կենտրոնացած է Հորմուզի նեղուցի շուրջ. ԱՄՆ-Իրան հարվածները շարունակվում են
14
«Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ Ձևավորվել է Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Պատերազմ Արցախում
«Թևանյանի մեղադրանքում «պետական գաղտնիք» ֆրազա չկա, մարտահրավերը մենք ընդունել ենք». Մանուկ Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի անչափահաս դուստրը հարվածի տակ է»․ հոգեբան Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Բռնապետության պայմաններում չես կարող հույս դնել իրավապահ համակարգի վրա, այն ծառայում է միայն մեկ մարդու․ Էլինար Վարդանյան Իսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում ՔՊ-ն փորձում է մեղադրել նվիրյալ մարդկանց` փորձելով խուսանավել պատասխանատվությունից... «Գազանացել ա ժողովուրդը»․ օրը ցերեկով կրակոցներ ու դաժան ծեծ՝ Երևանի բակում 74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները. Տիգրան Դումիկյան Եվրոպայում անոմալ շոգի պատճառով մահացության դեպքերը գերազանցել են 10 հազարը. Reuters Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմը Իրանը հայտարարել է՝ ոչ մի դեպքում թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցը Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է. Արմեն Աշոտյան Միջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից Ովքեր չեն տեղավորվում Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ, Ալիևի կողմից հռչակվում են ռևшնշիuտներ, տեղի իշխանության կողմից՝ եռագլուխ, նախկին, շպիnն. Շարմազանով ՔՊ-ականները թաքնված մուլտիմիլիոնատերեր են․ Երվանդ Բոզոյան «Անելանելի վիճակ է», «տուրիզմի ոլորտում կորուստներ ենք ունենում». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի և «Փարավոն»-ի աշխատակիցներն ակցիա են անում Գալու է մարդկանց բռնի անհետացումների հերթը… աղոթեք, երազեք, մոմ վառեք, որ ձեզ դատեն. Արամ Օրբելյան Կանայք բռնապետության թիրախում Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան Բռնատիրական ռեժիմի առօրյան. բժշկուհի Արփինե Սողոյանին նիկոլական կամակատարներն ազատել են աշխատանքից Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման հարցում ճգնաժամ է սկսվել Եվպրոպան հայերի դեմ պայքապրող նոր «հիբրիդների» կգործուղի Երևան՝ փաշինյանական բռնատիրական ռեժիմը պահելու համար Մոսկվայի հայ համայնքը հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջակցություն Գագիկ Ծառուկյանի Հուլիսի 15-ն էր. Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին. Ռուբեն Մելիքյան «Եթե երկար փակ մնա, փողոցները կփակենք». «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն ակցիա են անում Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ուղիղ «Վրեժխնդրության օպերացիայի» չորրորդ փուլը. ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում HIMARS կայանքների ոչնչացման մասին Կրակngներ՝ Երևանում, վիրավnրները տեղափոխվել են հիվանդանոցներ

Հ1-ի տնօրենի մրցույթին որևէ մեկը դեռ չի դիմել

Սեպտեմբերի 18-ին լրանում է Հ1-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն որեւէ մեկը երեկվա դրությամբ հայտ չէր ներկայացրել։ Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։ «Կարծում եմ՝ վերջին օրերին են միշտ թողնում, ու պիկը վերջին օրերին է, էլի, լինում»,- մեկնաբանեց քարտուղարը, որը կարծես մի տեսակ անհարմար էր զգում այդ փաստից։ 

Թե ինչու է այդպես, կարծում ենք, առանձնապես խորը վերլուծական գիտելիքներ պետք չեն՝ հասկանալու, թե ինչու։ Բոլորը գիտեն, որ մրցույթն ուղղակի  ֆորմալ մի բան է, եւ իրենց մասնակցությամբ իրենք ընդամենը «մասսովկա» են ապահովելու։ Ի դեպ, նույն բանը չի կարելի պնդել Ռադիոյի տնօրենի 2019-ի մրցույթի վերաբերյալ, երբ 2018-ի հեղափոխության հիշողությունները դեռ շատ թարմ էին, եւ շատերը նոր Հայաստանում իրական մրցույթի ակնկալիքներ ունեին։ 

Հիշեցնենք, որ Հ1-ի տնօրենի «ընտրության» համար ընտրվել է մի անհասկանալի՝ 5 հոգանոց կազմ, որոնցից առնվազն չորսը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արա Շիրինյանը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, մեկ մարդու նման կորոշեն իշխանական թեկնածուին՝ մեկ մարդու քաղաքական որոշման արդյունքում։ Եվ այդ մեկ մարդը կլինի Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս, թերեւս, դեռ որոշելու է դիլեման՝ կգնա՞ հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը Հ1, թե՞ ոչ։ Ենթադրում ենք, որ որոշում դեռ չկա, որովհետեւ իշխանության «բ» տարբերակը՝ Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանը (Մովսիսյանի՝ Հ1 չգնալու որոշման դեպքում՝ իշխանական թեկնածուն), «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չունի։ Թերեւս այսօր կունենա։ Ի դեպ, պարոն Սարգսյանը դեռ որոշում չունենալը բացատրեց նոր եթերաշրջանով ու սեպտեմբերի 21-ով։ «Վաղը կնայեմ հայեցակարգը, կհասկանամ»,- ասաց Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ՊՈԱԿ-ի Հովհաննես Մովսիսյանի մասին, թերեւս, այսօր որոշում ընդունի։ Ի դեպ, նա չի արձագանքում զանգերի ու առաջադրվելու մասին Ֆեյսբուքի մեսենջերով ուղարկված գրություններին։ Թեեւ նախկինում էլ իր առաջադրվել-չառաջադրվելը չէր մեկնաբանել՝ պատրվակ բերելով, թե մրցույթ հայտարարված չէ։

Արդեն տեղեկացրել էինք, որ Հ1-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանն էլ եթե դնի թեկնածությունը, ապա կհայտնվի արտոնյալ վիճակում, քանի որ մրցութային հանձնաժողովից առնվազն 2 հոգի՝ Արայիկ Հարությունյանն ու Նունե Սարգսյանը, շատ սերտ կապեր ունեն նրա հետ, քանի որ Նունե Սարգսյանն Արմեն Սարգսյանի նախկին ղեկավարն է (իր գործունեությունը սկսել է «Ինտերնյուսից»), իսկ ԿԳՄՍ նախարարն էլ նրա հարսանիքի խաչքավորն է։ Եվ անգամ Արմեն Սարգսյանը, մեզ հետ զրույցում ազգակցական կապը հերքելով, չթաքցրեց, որ լավ ընկերներ են դեռ 2000-ականներից։ Ահա, այսպիսի «մրցույթ»։

Ինչեւէ, Հ1-ի տնօրենի մրցութային  պահանջներից են՝  բարձրագույն կրթությունը (գերադասելի է վերջին 10 տարում հեռուստատեսային եւ մեդիա լրագրության ոլորտի մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցություն), հեռուստատեսային արտադրանքի կազմակերպման եւ իրականացման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ, ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման եւ կառավարման հմտություններ, մեդիային վերաբերող օրենսդրության ու իրավական ակտերի իմացություն, ինչպես նաեւ՝ հայերենի, ռուսերենի, անգլերենի բավարար իմացություն։ Եվ եւս մեկ անհրաժեշտ փաստաթուղթ՝ հեռուստատեսության զարգացման ծրագրի հիմնադրույթներ՝ 5 էջի վրա։
 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>