Հերմինե Նաղդալյանի որդին պաշտոն ստացավ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-11-րդ կետերը՝
Հրանտ Աբաջյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով։
Հրանտ Աբաջյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի որդին է, ով սովորել է Չինաստանում, ինչպես նաև միաժամանակ աշխատում էր, որպես էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խորհրդական:

