Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով

ՍԴ 3 նոր դատավորները մասնակցել են հակասահմանադրական գործընթացի, նրանք չեն լինելու անաչառ և սպասարկելու են իշխանության շահերը. Լարիսա Ալավերդյան

Առանց քննարկելու այդ անձանց ով լինելը, ես դեմ եմ նրանց, կարծում եմ՝ ցանկացած դատավոր այսօր պետք է հասկանա, որ համաձայնվելով մասնակցել այդ ամեն ինչին, նա մասնակցում է հակասահմանադրական գործընթացի շարունակությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ՍԴ դատավորների ընտրությանը:

«Դա իմ հստակ կողմնորոշումն է՝ գտնում եմ, որ ի սկզբանե գործը գնացել է  հակասահմանադրական ճանապարհով և անգամ հակասում է միջազգային նորմերին և սխալ է, որ որևէ  իրեն հարգող դատավոր համաձայնում է այդ հակասահմանադրական գործընթացին մասնակցել»,- ասաց նա:

Հարցին՝ ի նկատի ունի ՍԴ փոփոխությունները, որ արվեցին ԱԺ-ի միջոցով, հիմա էլ ՍԴ դատավորներ ընտրեցին, Ալավերդյանն ասաց. «Այո, հենց այդ փոփոխություններն էլ նկատի ունեմ, դրանք ամբողջովին հակասահմանդրական էին. հակասահմանդրական էին թե՛ ԱԺ կողմից ընդունված այդ փոփոխությունները, թե՛ նախագահի պասիվությունը, թե՛ առհասարակ ամբողջ գործընթացը:

Այդ ամբողջը ես համարում եմ հակասահմանադրական և բացի ներկա քաղաքական իշխանության քմահաճույքին համապատասխանեցնելը, որևէ այլ բան այստեղ չկա, առանց սահմանադրական կոնցեպտի փոփոխության Սահմանադրությանը մոտենալը ընդհանրապես ես գտնում եմ, որ հակասահմանադրական է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ արդեն ընտրված դատավորները չեն կիսում այն կարծիքները, թե այդ ամբողջ գործընթացը հակասահմանադրական է, Ալավերդյանն ասաց, որ եթե իրենք մտածում են այդպես, ինքը մեկնաբանելու բան չունի:

Հարցին՝ այս դատավորները կնպաստե՞ն ՍԴ-ի բարեփոխմանը, նա շեշտեց. «Եթե իրենք համաձայնում են սրան մասնակցել, ես այլևս չեմ կարող նրանց վստահել, որ նրանք լինելու են անաչառ և անկախ դատավորներ, նրանք սպասարկելու են իշխանության շահերը»:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն ընտրել է երեք ՍԴ դատավորների, նրանք են Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը: Նշենք նաև, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դատավորների ընտրությանը չեն մասնակցել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>