«Որևէ քաղաքական պայմանավորվածություններ որևէ ուժի հետ չկան». Մակունց. Տեսանյութ
Որ որևէ ուժի հետ որևէ քաղաքական պայմանավորվածություն չկա, քննարկումներ էլ չեն եղել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումից հետո որոշակի քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են իշխանությունների և ԲՀԿ-ի միջև:
Դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը Կառավարության ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը փոխարինեց առանձին անդամների հրաժարականով, Մակունցն արձագանքեց, թե չի կարող մեկնաբանել՝ դա ինչով էր պայմանավորված. «Ես՝ որպես իշխանական մեծամասնության ղեկավար, պաշտոնապես հայտնում եմ, որ որևէ պայմանավորվածություն չի եղել և չկա»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

