«Հիասթափված եմ Արման Բաբաջանյանի ելույթից». Ալեն Սիմոնյան. Տեսանյութ
Այսօր Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ու Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի միջև սուր բանավեճ տեղի ունեցավ։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին դուր չեկավ Բաբաջանյանի ելույթը: Անդրադառնալով քննադատությանը, թե Շաթիրյանը աշխատել է նախկին իշխանության օրոք, Սիմոնյանը նշեց. «Այո, բոլորը ՀՀ-ում աշխատել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Այս ԱԺ-ում նույնպես կան բազմաթիվ մարդիկ, որոնք աշխատել են և հիմա էլ շարունակում են աշխատել»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։