Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Եթե օրենքն ընդունվի, ապա այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ ՀՀ, վճարել 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ. Մ. Հայրապետյան

Գործող օրենսդրության համաձայն՝ մեր բոլոր քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտերկրում և քրեական հետախուզման մեջ են բանակում չծառայելու պատճառով, միայն մի սցենար կա՝ ենթարկվել պատասխանատվության և հայտնվել բանտում: Սա մեզ ստիպեց նոր լուծումներ և տարբերակներ առաջարկել մեր այն հայրենակիցներին, որոնք ինչ- ինչ պատճառներով ժամանակի ընթացքում արտագաղթելու հետևանքով հայտնվել են սփյուռքում և նրանց 27 տարին լրացած է. լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը՝ խոսելով նոր նախագծի մասին:

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի` 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից:

Մխիթար Հայրապետյանի հավաստմամբ՝ նախագծի նպատակն է օգտագործել սփյուռքում եղած ռեսուրսը՝ նրանց առաջարկելով մի քանի տարբերակ: Ըստ նրա՝ եթե օրենքը խորհրդարանի կողմից ընդունվի, ապա այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ Հայաստան, վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձ, գումարած հավելավճարներ, որը նախնական հաշվարկներով կազմելու է 5-5.5 մլն ՀՀ դրամ.

«Հիմքում ոչ թե դրված է միայն ֆինանսական բաղադրիչը, այլ պատասխանատվությունը, որ նա ունի պետության հանդեպ, հետևաբար սահմանվել է այն դրույթը, որը չի ենթադրում ֆիքսված գումար: Բայց եթե ցանկություն կհայտնեն ներգրավվել զինված ուժերում, առաջիկա երեք տարվա ընթացքում զինծառայության անցնելու պարագայում հետ կստանան այդ գումարը: Երրորդ տարբերակն այն է, որ եթե գործող օրենսդրությամբ 37 տարին լրանալուն պես քրեական գործը կարճվում էր, նոր կարգավորումներով՝ ովքեր կխուսափեն զինծառայությունից, մինչև 47 տարեկանը փաստորեն իրենց վրա տարածվելու է այս օրենքը»:

Մխիթար Հայրապետյանը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է 27 տարին լրացած քաղաքացիներին, պետք է արձանագրել նաև, որ զինակոչային տարիքը չի փոփոխվելու:

«Եթե չլինի սույն օրենքը, այդ մարդիկ շարունակելու են մնալ քրեական հետապնդման մեջ կամ հայտնվել բանտում, մենք առաջարկում ենք տալ երկրորդ հնարավորություն»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>