ԱԱԾ-ից «Մարտի 1-ի» գործով ամենամեծ արտահոսքի մասին բոլորը գիտեն. Արամ Օրբելյան. Տեսանյութ
ԱԱԾ-ից «Մարտի մեկի» գործով ամենամեծ արտահոսքի մասին գիտեն բոլորը։ Այս մասին 24TV-ի «Հարցազույց» հաղորդման եթերում ասել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով «Մարտի մեկի» գործով տուժողների իրավահաջորդ, փաստաբան Սեդա Սաֆարյանի այն հայտարարությունը, որ ԱԱԾ-ից երկու տարի շարունակ ինֆորմացիայի արտահոսք է եղել, դրա համար կան սպանություններ, որոնք չեն բացահայտվել։
Օրբելյանի խոսքով՝ այդ արտահոսքը եղել է համացանցում հայտնված հայտնի գաղտնալսումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ։
Խոսելով Քոչարյանի գործի դատաքննության ձգձգման մասին՝ Օրբելյանը հակադարձել է՝ ասելով, պաշտպանական թիմի գործողությունները դրան միտված չեն, իսկ մեղադրականը լսելուց հետո կաշկանդված կամ վախեցած չեն։
Մանրամասները՝ տեսանյութում։