«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում

«Որտեղի՞ց վարչապետի ասած 2.5 %-ի անկումը. կա՛մ բացատրեք, կա՛մ գործ ունենք աճպարարության հետ». Թադևոս Ավետիսյան

Գործող կառավարության հիմնական ուղենիշներից մեկը մշտապես եղել է՝ վիճակագրական թվերի մեջ փնտրել և գտնել դրական արձանագրում և դրա վրա կառուցել իրենց ամբողջ ասելիքը, ուստի այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ վարչապետ Փաշինյանը տնտեսության մասին խոսելիս շեշտադրում է ՀԴՄ-ների հանգամանքը, ինչը չեն կարող տնտեսության աճի կամ անկման ցուցիչ լինել, և ՀԴՄ-ն էլ նման պնդում անելու համար բավարար չէ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար կարևոր է իրավիճակը ճիշտ ախտորոշելը, և ոչ թե՝ այս կամ այն ոլորտի անկումը փաթեթավորել ու վերահասցեավորել այլոց։

«Մյուս կողմից ՝ Covid 19-ը չպետք է դառնա քավության նոխազ, որովհետև այնպես չէ, որ մինչև համավարակը տնտեսության վիճակը լավ էր»,- ասաց Թադևոսյանը։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում վերջին ամսում ՀԴՄ-ների շրջանառությունն ընդամենը 2.5 տոկոսով է նվազել, տնտեսագետը նշեց, որ չի կարող ՀԴՄ-ների շրջանառությունը նվազած լինի 2.5 տոկոսով, երբ այդ նույն ժամանակահատվածում առնվազն 15 և ավելի տոկոսով նվազել է առևտրի շրջանառությունը։

«ՀԴՄ-ի շրջանառությունը դա մանրածախ և մեծածախ առևտուրն է, բայց 2019 թվականի համեմատ՝ այս տարի մեր ծառայությունների ոլորտը կրճատվել է 9 տոկոսով, առևտրի ոլորտը՝ 10 տոկոսով, մանրածախ առևտուրը՝ 15 տոկոսով։ Հիմա անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է այս թվերի հետ մեկտեղ՝ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազած լինի ընդամենը 2.5 տոկոսով։ Սա պատկան կառույցները պետք է բացատրեն, հակառակ դեպքում գործ ունենք աճպարարության հետ։

Ինչ վերաբերում է վարչապետի ասած աշխատատեղերի ավելացմանը, ապա անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է շրջանառությունը կրճատվել 10 տոկոսով, բայց երկրում տեղի ունենա աշխատատեղերի ավելացում. սա տնտեսագիտական առումով անհասկանալի է, որովհետև մարդիկ բիզնես են անում շահույթ ստանալու համար, և անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են իրենք աշխատավարձին ուղղվող ծախսերն ավելացնել, եթե իրենց շահույթը նվազել է։ Սա էլ, որ պատկան կառույցները ևս պետք է բացատրեն»,- ասաց Թադևոսյանը՝ ընդգծելով, որ իր համար ակնհայտ է, որ ոչ թե ունենք հավելյալ մարդկանց եկամուտներ, այլ թերզբաղվածության աճ, երբ մեկ աշխատատեղը բաժանել են մի քանի աշխատողների միջև՝ դրանով նվազեցնելով մարդկանց եկամուտները, իսկ դա բերելու է աշխատող աղքատների թվի ավելացման։ Հիմա, երբ թերզբաղվածությունը խորանա, մենք ունենալու ենք ոչ թե՝ նպաստից դեպի աշխատանքի խթանում, ապա՝ ճիշտ հակառակը, եթե պետք է աշխատեն ու ստանան նպաստի չափ գումար, ապա չեն աշխատի, այդ նպաստը կստանան և արդեն կանցնեն ստվերային զբաղվածության։ Ինձ համար ակնհայտ է, որ ներկայացված թվերը չեն արտահայտում իրական պատկերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Խոսելով տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրված տնտեսական անկմանը զուգահեռ՝ պետական ապարատում աճող աշխատավարձերի ավելացման մասին՝  տնտեսագետը նշեց, որ այն աճել է 8 և ավելի տոկոսով պետական հատվածում, իսկ ոչ մասնավոր հատվածում՝ աճը կազմում է 2 տոկոսից ավելին։

«Այս բարձրացման առյուծի բաժինը կազմում են պարգևավճարները, բայց հարց է առաջանում՝ պարգևատրվում են, որ ի՞նչ անեն, լավ ձախողելու համա՞ր են պարգևատրվում»,- նկատեց Թադևոսյանը՝ շեշտելով, որ հակառակ պարգևավճարների՝ մենք ունենք 55 միլիարդ դրամով հարկային եկամուտների նվազում, որին ավելանում է նաև 163 միլիարդ դրամ, որ լրացուցիչ ծախսվել է՝ համավարակով պայմանավորված, ակնհայտ է դառնում, որ դա բերելու է պահուստային ֆոնդի ծանրաբեռնման։

Ըստ տնտեսագետի՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ կառավարության ամբողջ տնտեսական զարգացման տեսլականը հիմնվել է բացառապես ճանապարհաշինության վրա, իսկ դա իր բացատությունն ունի՝ պոպուլիզմի տեսակետից շատ ավելի նպատակահարմար է։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>