Քաղաքական անչափահասների թագավորությունում անոմալիաները շարունակվում են
Դիտել նաև
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
Քաղաքական անչափահասների թագավորությունում անոմալիաները շարունակվում են: Ոչ մի կերպ չի խաղաղվում հատկապես ԱԺ փոխխոսնակի բարձր պաշտոնը զբաղեցրած ցածր մարդու` Ալեն Սիմոնյանի բազմաչարչար հոգին:
24news-ին տված հարցազրույցում սույն պարոնը աղեկտուր կարծիք է հայտնել, թե բա` «Սարգսյանն էլ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ ուզում են մեզ հետ սակարկել»: Սարգսյանի և Ծառուկյանի մասով ոչինչ հանձն չեմ առնի, բայց Քոչարյանը քեզ հետ սակարկելու բան չունի, տղա: Դու էլ, շեֆդ էլ, և խմբակի մյուս անդամները պետք է օր առաջ հեռանաք պետական համակարգից և հանգիստ թողնեք այս երկիրը, որը շփոթել եք ձեր տատիկի բոստանի հետ:
Վիրավորանքի դեմ ես պայքարում` առաջին հերթին ձեր իսկ ֆեյքերին զսպիր, այն ֆեյքերին, որոնք երկու տարուց ավելի մայր ու մանուկ են հայհոյում` երկարացնելու համար քեզ նմանների անփառունակ իշխանությունը:
Կարճ ասած, Ալեն, շատ պստիկ ես ակնկալելու համար, որ երկրորդ նախագահը քեզ հետ ինչ-որ բան կարող է սակարկել կամ բազար անել: Ոտքերդ վերմակիդ համապատասխան մեկնիր, և իմացիր` մեծերի վերաբերյալ ինչպես պետք է խոսել:

