Ահաբեկիչները Charlie Hebdo-ին սպառնացել են կրկնել 5-ամյա վաղեմության ահաբեկչությունը
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրին սպառնացել է կրկնել 5-ամյա վաղեմության ահաբեկչությունը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը կրկին հրապարակելու համար, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
AFP-ի հաղորդմամբ՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցի օրը ահաբեկիչները հայտարարել են, որ ֆրանսիական ամսագրի լրագրողները սխալվում են, եթե կարծում են, որ 2015 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցածը չի կրկնվի: Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հրապարակելուց հետո ահաբեկիչները հարձակում են գործել խմբագրության վրա՝ սպանելով 12 մարդու, տուժել է եւս 11 մարդ:
Հայտարարությունն արվել է ծաղրանկարի վերահրատարակումից հետ: Ամսագրի տնօրեն Լոռան Սուրիսոն հայտարարել է, որ չի զղջում:
Աղբյուր՝ NEWS.am