Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
29
ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Պատերազմ Արցախում
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն․ Էդմոն Մարուքյան

Իշխանությունները դեմ էին փողով բանակից ազատվելուն, իսկ հիմա կողմ են ավելի շատ փողով բանակից ազատվելուն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից, իշխանությունը շրջանառության մեջ է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ (Պ-729)։

Նշյալ նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝

− օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգել մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար

− խստացնել ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատժաչափը, ինչի արդյունքում միջին ծանրության հանցանքը դառնում է ծանր հանցանք և, ըստ այդմ, քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետը կրկնապատկվում է՝ 5 տարվա փոխարեն դառնալով 10 տարի

− պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած 27 (պահեստազորի սպաները` 35) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած անձը` կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի 2 տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումարը:

Գործող իրավակարգավորմամբ՝ զինապարտ քաղաքացին, վերադառնալով հայրենիք և ծառայության անցնելով ՀՀ Զինված ուժերում, ծառայում է բոլորի համար սահմանված ընդհանուր ժամկետով, մինչդեռ, նախագծով առաջարկվում է խստացում, որն է՝ օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի և պահեստազորի սպայական կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար՝ մեկական ամսով։ Այսինքն՝ զինծառայությունն այս անձանց համար կարող է երկարաձգվել մինչև 1.5 տարով (18-27 տարեկանը խուսափած ժամկետը 9 տարի x 2 զորակոչ տարեկան = 18 ամիս)։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից 2017 թ. հոկտեմբերին առաջարկված նախագծի վերաբերյալ, ըստ որի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար վճարվող գումարը 1.8 մլն ՀՀ դրամից առաջարկվում էր հասցնել մոտ 9 մլն ՀՀ դրամի, «Ելք» խմբակցությունը դեմ էր արտահայտվել։ Այդ նախագծի դեմ հետևողական պայքարից հետո՝ 9 մլն-ի փոխարեն որոշվեց գումարը դարձնել 3.6 մլն ՀՀ դրամ։

Նախորդ տարի, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մեկ անգամ ևս նույն 3.6 մլն ՀՀ դրամն անփոփոխ թողնելով՝ երկարաձգել օրենքի գործողության ժամկետը՝ հնարավորություն տալու համար այն վճարել ու վերադառնալ հայրենիք, քաղաքական մեծամասնությունը մերժեց նախագծի ընդունումը՝ հայտարարելով, որ այլևս չպետք է գումար վճարելով հնարավորություն տրվի խուսափել զինվորական ծառայությունից։

Այնուհետև մեր կողմից, որպես այլընտրանք, առաջարկվեց հայտարարել համաներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքը կատարած անձանց մասով՝ նաև հստակ հաղորդագրություն տալով, որ այս տեսակի համաներումը հայտարարվում է միայն մեկ անգամ։ Համաներման առաջարկը ևս մերժվեց կառավարության կողմից։

Այս նոր նախագծի ներկայացմամբ՝ մեկ անգամ ևս իշխող թիմը հետ է կանգնում իր հռչակած սկզբունքներից, քանի որ այստեղ ակնհայտ է դառնում միայն մեկ եզրակացություն՝ հարցը միայն գումարի չափի մեջ էր։ Նոր նախագծով առաջարկվող ավելի մեծ գումարի դեպքում իշխանությունը համաձայն է փաստացի երկարաձգել նախորդ օրենքի գործողությունը՝ նույնական կարգավորումները նախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքում։

Մինչդեռ, վերադառնալ ցանկացող այն անձիք, ովքեր չէին կարողանում վճարել 3.6 մլն ՀՀ դրամ, առավել ևս չեն կարողանա վճարել մոտավորապես 5մլն դրամից ավելի գումար կամ 10.000 ԱՄՆ դոլար։

Մյուս կողմից, վաղեմության ժամկետների կրկնապատկմամբ՝ միայն խորանալու է դեմոգրաֆիայի խնդիրը, քանի որ դա նշանակում է, որ այժմյան գործող օրենքով 5 տարվա փոխարեն անձիք պետք է սպասեն 10 տարի՝ հայրենիք վերադառնալու համար, եթե նրանք հնարավորություն չունենան վճարելու սահմանված գումարը։ Ընդ որում, վերադարձի մասով մտափոխվելու հնարավորությունն ավելի երկար ժամկետի պարագայում ավելի է մեծանում։

Այսպիսով, համաներման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված առաջարկության մերժմամբ՝ իշխող թիմը ներկայացնում է խնդրի ոչ թե լուծման, այլ հերթական անգամ դրության էլ ավելի վատթարացմանը միտված տարբերակ»,-գրել է Էդմոն Մարուքյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>