Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթանում է քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին․ Տեսանյութ
«Գորիսում ծանոթանում եմ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես Հին Գորիսի վերականգնման ընթացքին։
Դիտակետին հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր էր, վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։
Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում», - գրել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում։
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցում է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը եւ հարգանքի տուրք մատուցում Մխիթար Սպարապետի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։

