«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
18
Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Պատերազմ Արցախում
Չնայած իր կրած հսկայական վնասներին՝, և՜ դիվանագիտական, և՛ ռազմական ճակատներում Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Զաքարյան Արեգնազ Մանուկյանին երեխայի հետ շփումից զրկելը խոշտանգման էլեմենտ է պարունակում․ Սողոյան «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Մեր երկրից իսպառ վերացել է շարժումը «Դաժան անմարդկային վերաբերմունք, հոգեբանական խոշտանգում». իրավապաշտպանը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման մասին Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում

Կա իշխանություն, որ գործում է ժողովրդի դեմ՝ հազար տեսակ խոստումներ տալով․ Ռազմիկ Դավոյան. Տեսանյութ

Քանի Աստված կյանք է տվել, պիտի աշխատեմ, Աստծուն նեղացնելու իրավունք չունեմ, որովհետև և՛ կյանք է տվել, և՛ աշխատելու հնարավորություն. Yerkir.am -ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, որը վերջերս բոլորեց 80 տարին։ Բանաստեղծը մտադիր էր հոբելյանը տոնել պոեզիայի երեկոյով, սակայն ծրագրերը խափանեց կորոնավիրուսը։ Դավոյանը հույս հայտնեց. «Կորոնավիրուսի շրջանում իսկապես բազմամարդ դահլիճներ հավաքելը վտանգավոր է, եթե նահանջի՝ կանենք երեկոն»։

Բանաստեղծի դիտարկմամբ՝ մշակույթն ու կրթությունը կորցրեցինք, երբ միավորվեցին մեկ նախարարության ենթակայության տակ: «Առանց հզոր մշակույթի ի՞նչ երկիր, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ․․․ Մշակույթն ու կրթությունը սնման կարեւոր աղբյուրներից են։ Մենք մեր հնագույն պատմության ամենաուսանելի, ամենափառավորելի ահռելի կտորը թողել ենք մոռացության մեջ եւ չենք ուսումնասիրում այնպես, ինչպես պետք է։ Եթե մեր սերունդներն այդ պատմությամբ դաստիարակվեին, բոլորովին տարբեր հասարակություն կունենայինք։ Խոսքս միայն այսօրվա կրթության համակարգի ու պատմության դասագրքերի մասին չէ, որոնք ուղղակի դեն շպրտելու բաներ են, այս պահանջը պետք է որդեգրեին նաեւ մեր 3 հանրապետությունները»,- ասաց նա ու, անդրադառնալով կրթական նոր չափորոշիչներին՝ «Հայոց պատմություն» առարկայի պարագայում՝ թուրքական հետքին, կտրուկ վրա բերեց. «Ես իրենց հետ գործ չունեմ, գիտեմ, որ իրենք այլանդակություն են անում, բայց ես չեմ, որ պիտի վերացնեմ դա: Այս իշխանությունը պիտի գնա, հաջորդ իշխանությունը գա, այդ բոլորը մաքրի ու լցնի աղբանոցը և սկսի զրոյից։ Ես դրանց հետ ի՞նչ խոսեմ թուրքական հետքի մասին, խոսեմ, թե ազերիները ո՞նց են աղավաղել մեր պատմությունը, մենք ո՞նց ենք պայքարում դրա դեմ եւ այլն։ Բանից անտեղյակ, ինքն իրենով հիացած ջահել-ջուհուլները կարող են այդ տեսակ արտահայտություններ անել, բայց դա կապ չունի ո՛չ մեր ժողովրդի էության, ո՛չ էլ պատմության հետ։ Դրանք բոլորն էլ անցողիկ բաներ են։ Այնքան սխալ, աղավաղված պատկերացումներ կան մեր պատմության մասին. այսօրվա երիտասարդությունը եվրոպական մշակույթի կռճոններով է դաստիարակվել, և այդ կռճոնները մատուցում են մեր ժողովրդին տարբեր ձևերով ու տարբեր տեղերում՝ կարծելով, թե իրենք դրանով հաղորդակցվում են Եվրոպայի հետ։ Մեր երիտասարդությանը չենք սովորեցրել, որ փափախով, հովվական ցուպը ձեռքին, ոչխարներն առջևը, տրեխներով մարդը, որի առջև ես խոնարհվում եմ, նա չէ մեր իդեալը։ Անգլիայի մեծ հանրագիտարանում հայ ժողովրդի պատմության հետ այդ լուսանկարը դրված է, եւ մեր՝ Եվրոպայի կռճոններով սնվողները կարող են, դա տեսնելով, ասել՝ էս ե՞նք մենք։ Չէ՞ որ, երբ Խորենացին նկարագրում է Հայկին՝ բարձրահասակ, զորեղ բազուկներով հզոր զորավար, առաջնորդ, այլ ոչ՝ կայսր, թագավոր, այ նա է մեր նկարագիրը»:

Ռազմիկ Դավոյանը պնդում է, որ կրթական համակարգն արմատապես պետք է փոխվի: «Տասնամյակներ շարունակ, ակադեմիկոսներից մինչեւ պատմաբաններ, գրքեր են գրել, թե որն է հայ մարդու տեսակը, մեր ազգային ծրագիրը: Թող բարի լինեն, կարդան ու փոխանցեն մեր սերունդներին»,- խորհուրդ տվեց բանաստեղծն ու ցավով արձանագրեց, որ նույնն էլ «Հայ գրականություն», «Եկեղեցու պատմություն» առարկաների վիճակն է: «Երեխաների սեռական դաստիարակություն ու այլանդակություններ են մտցրել»,- բարկացած հավելեց Դավոյանն ու հռետորական հարցադրմամբ շարունակեց. «Իրենք գիտե՞ն մեր գրականությունը, առհասարակ, մշակույթ գոյություն չունի»։

Մեր դիտարկմանը, թե կրթական չափորոշիչների հեղինակները համեմատականներ են անցկացնում Ե․ Չարենից հետ՝ ասելով, որ նա էլ էր ստեղծագործում այլասերված ոճով, Դավոյանը ժպտալով պատասխանեց․ «Չարենցն այդ տեսակներին ասել է՝ չնչին, ինչպես Արարատին նետած քարը։ Չարենցն Արարատ է, իրենք ի՞նչ գործ ունեն Չարենցի հետ»։

Ըստ նրա՝ ժողովրդի իշխանություն գոյություն չունի: «էս մեկը թող բոլորն իրենց ականջներին օղ անեն՝ կա իշխանություն, որ սիրում է ժողովրդին, եւ կա իշխանություն, որ գործում է ժողովրդի դեմ՝ խաբելով, հազար տեսակ խոստումներ տալով»,- շեշտեց բանաստեղծը։

Մեր ճշտող հարցին՝ այսօր իշխանությունը սիրո՞ւմ է ժողովրդին, Դավոյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինքը խաբված, ստորացված է, տասը կաշի քերթեցին ժողովրդի վրայից, թե հիմա որտեղի՞ց է այդ կաշին հնարում ժողովուրդը, որ էլի են քերթում․․․ Բոլոր դեպքերում, որքան էլ հասարակությունը խաբվի, էլի ինչ-որ մեկին ընտրի առաջնորդ և գնա ամենավատի հետևից, ինչպես արեց, սթափվում է»:

Ապա դիմելով ժողովրդին՝ շարունակեց. «Խաբվեցի՛ր, գլուխդ կախ ման ե՞ս գալիս: Հուսահատ մի՛ եղիր, սխալի ուղղումը քո ձեռքում է, ճիշտ առաջնորդ ընտրելը՝ նույնպես։ Միշտ այդպես է, ժողովուրդն ավելին է ուզում, հիմա ավելին ցանկացաք, կանգնեցիք անդունդի եզրին՝ ձեզ տված թարմ խոտի խոստումի վրա, հիմա թարմ խոտ կերեք և արթուն ուղեղով մտածեք։ Ժողովուրդը պարտավոր է առողջ հասկացողություն դրսևորել»։

Ռազմիկ Դավոյանի կարծիքով՝ մեկ կամ երկու նախարարի հրաժարականը պահանջելով, ոչինչ չի փոխվի: «Ամբողջ կառավարության, Ազգային ժողովի հրաժարականը պիտի  պահանջի ժողովուրդը, քանի որ դրանք իրենց գլխին ունեն գլխավոր, որն էլ ինչ թելադրում է, անում են, որտեղից փող ստանում են, այնտեղից էլ կարգադրությունները ստանում են։ Եվ, առհասարակ, նախարարը, որ ճիշտ աշխատի, նրան պարգեւավճար էլ ո՞վ կտա»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց նա։

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>