«Երեւի միայն անձնական կյանքում չստացվեց 5 ստանալ... ». DJ Վակցինա
Արուսիկ Մկրտչյանը, որը հանրության շրջանում հայտնի է որպես DJ Վակցինա, նոր գրառում է արել։ Երիտասարդ մայրիկը նշել է՝ փոխվում են միայն ամենաուժեղները, թույլերը մնում են իրենք իրենց բանտում։
«Ես սովոր եմ ամեն ինչ անել 5-ի։ Գերազանցիկի կոմպլեքսը մանկուց կար, սովոր եմ ամեն ինչ 5-ի անել, երեւի միայն անձնական կյանքում չստացվեց 5 ստանալ..., դրա պատճառն էլ մարդկանց հավատալն ա՝ մտածելով, որ չի կարող վատը լինել, կամ հուսալով, որ լավին ձգտելով մարդիկ փոխվում են։
Փոխվում են միայն ամենաուժեղները, թույլերը մնում են իրենք իրենց բանտում...
Վերջին դեպքերի ընթացքում բացի վճարված ֆեյքերից, կային նաև մարդիկ, ովքեր, լինելով ամբողջ կյանքում 2 կամ 0, քննադատում էին իմ անձնականում ստացած 4-ից հանածը։ Օրագիրս հետ տվեք, տիկնայք եւ պարոնայք»,- գրել է նա։