Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին

Օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողների զորամասում 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից, ընդհանուր առմամբ պատժել են 14 զինվորականի։ Պատճառը զինվորականների՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը նկարահանելն ու հրապարակելն է։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը համացանցում տարածվել էր նրա մոլորվելու օրն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից մեկ ժամ անց։

Ադրբեջանական “Virtual Azərbaycan” լրատվականը փորձել է պաշտպանության նախարարությունից ճշտել այս լուրը, ինչին ի պատասխան ՊՆ մամուլի ծառայությունից նշել են, թե պարզապես գոյություն ունեցող տեսագրությունները (ոչ՝ իրենց նկարածը) ծանոթ-բարեկամներին ուղարկող որոշ զինվորականներ հեռացվել են։ Այդպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է տարածված նյութերի պատճառով զինվորականներ հեռացնելու փաստը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Գուրգեն Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ, այդ նպատակով օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն Ալավերդյանի լուսանկարի հետ միասին հրապարակել էր նաև իբրև թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Սակայն գերեվարման օրը սոցցանցերում վերոհիշյալ զինվորականների տարածած տեսագրությունում Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի է, ինչն ակնհայտորեն մատնում է ադրբեջանական բեմադրությունը։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե «դիվերսիոն փորձը» եղել է Գորանբոյի ուղղությամբ: Բեմադրության համար իրեր գտնելու հարցում «շատ հեռու չէր գնացել». հենց Գորանբոյում, համեմատաբար առաջնագծին մոտ, տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ զորային հետախույզների լեռնային պատրաստության կենտրոնը, որտեղ կուրսեր անցնող զինծառայողները մարզումների ընթացքում կրում են նաև սև հանդերձանք, ինչպես նաև ցուցադրված разгрузка-ից, կամ դրան շատ նման մոդելներ: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն կենտրոնի զինծառայողները զինված են նաև հենց ԱԿ-103 մոդելի ինքնաձիգներով:

Նշենք նաև, ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, որոնցով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Ադրբեջանի ԶՈւ հետախույզները այդ սև (разгрузка)-ով:

Աղբյուր՝ razm.info

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>