Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

«Պետք չէ համաշխարհային բեմում Շվարցենեգեր խաղալ». Լավրովը Նավալնիի թունավորման գործով հակադարձել է Պոմպեոյին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն «անհիմն» է բնորոշել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները և նշել է, որ «ամերիկացի գործընկերներն իրենց օրենքից վեր են դասում, եթե կարծում են, որ պետք է իրենց խոսքին հավատալ»: Այս մասին գրում է interfax.ru կայքը: Փոխանցում է Tert.am-ը։ 

«Նույնիսկ այն ժամանակ, երբ Առնոլդ Շվարցենեգերն ասում էր «Trust me» («վստահիր ինձ»), նրան վստահելու շանսերն ավելի շատ էին, քան նրանք, ովքեր փորձում են համաշխարհային բեմում Շվարցենեգեր խաղալ»,-ասել է ՌԴ արտգործնախարարը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պոմպեոն ռադիոեթերում մեկնաբանել է, թե ինչպես է աշխարհում ընկալվում Նավալնիի հետ կապված միջադեպը: Նրա կարծիքով, մարդիկ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, տեսնում են «այլախոհին թունավորելու փորձ» և «ընդունում են, որ կա մեծ հավանականություն, որ դա Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից է եղել»:

«Մենք սովոր ենք անհիմն մեղադրանքների: Եվ երբ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցումը փոխանցվել է արդարադատության անկախ մարմիններին, և հետևաբար, գերմանական կառավարությունն այլևս ոչինչ չի կարող անել, բայց միևնույն ժամանակ մեզանից պահանջում է հետաքննություն անցկացնել, դա հիշեցնում է այն նախադեպերը, որոնք ստեղծվել են մեր արևմտյան գործընկերների կողմից`Սոլսբերիում թունավորումից հետո, և կրկնում է այն պատմությունը, որը ստեղծվել էր մալայզիական Boeing- ի ողբերգության ժամանակ»,-նշել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ այս դեպքերում Ռուսաստանը չի հրաժարվել հետաքննության հետ համագործակցելուց և տվել է անհրաժեշտ տեղեկությունները:

«Մեզ այսպես պատասխանեցին. mենք ռուսական կողմից համագործակցություն ասելով` նկատի ունենք ձեր մեղքը ընդունելու անհրաժեշտությունը: Եթե հիմա նույն տրամաբանությունը գերիշխում է մեր արևմտյան գործընկերների, առաջին հերթին ՝ գերմանացիների և ամերիկացիների մոտ նույնպես, դա միայն հաստատում է, որ իրենք իրենց վեր են դասում օրենքից, իրենց վեր են դասում բոլորից, բոլորը հավասար են, բայց նրանք ավելի հավասար են, քանի որ նրանց խոսքին պետք է հավատալ»,-եզրափակել է ՌԴ արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: 

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>