Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

«Նրան ասել էին՝ 7 երեխա ունենաս, տուն կստանաս»․ նոր մանրամասներ Խաշթառակի ողբերգությունից

Մարիաննա Հակոբջանյանը դադարել է ընդունել հոգեմետ դեղերը, ինչն էլ նրա վիճակի անսպասելի սրացման, ագրեսիայի դրսևորման և երեխաների վրա ձեռք բարձրացնելու պատճառ է դարձել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Հակոբջանյանների հարևանուհին։

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց հայ հասարակությանը։ Ծեծի հետևանքով ծանր վիճակում հայտնված երկու երեխա տեղափոխվեցին Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Նրանցից մեկը՝ 6-ամյա երեխան, ավելի ուշ մահացավ։ Երեխաներին ծեծելու կասկածանքով ձերբակալվեց նրանց պապը՝ 57-ամյա Սամվել Հակոբջանյանը։ Մեղադրանք առաջադրվեց նաև Սամվելի դստերը՝ մահացած երեխայի հորաքրոջն ու մյուս ծեծված երեխայի մորը՝ 28-ամյա Մարիաննա Հակոբջանյանին։

Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ գյուղում հարևանների մեծ մասը վստահ է՝ երեխաներին ծեծել է ոչ թե պապը, այլ հենց Մարիաննան։

Ընտանիքի հարևանուհիներից մեկ ուրիշը, Խաշթառակի բնակչուհին, որի հետ մենք զրուցել ենք, նույնպես հաստատեց տեղեկությունը։

«Նա հոգեկան շեղումներ ունի, բայց նա միշտ հետևողական էր իր հանդեպ, խմում էր նշանակված հոգեմետ դեղերը, երբեք երեխաների վրա ձեռք չէր բարձրացնում։ Այո, երբեմն երեխաները փնթի էին հագնված, առանց լվացվելու, բայց նրանց վրա երբեք կապտուկներ չեն եղել, հաստատ»,-պատմեց հարևանուհին։

Մարիաննան ինչ-որ պահից դադարել է դեղեր ընդունել, որ հղիանա։ Կինն արդեն 5 երեխա ուներ․ գյուղից ինչ-որ մեկը նրան «լավ» խորհուրդ էր տվել՝ եթե 7 երեխա ունենա, տուն կստանա։

«Նրան ինչ-որ մեկն ասել է, որ եթե 7 երեխա ունենա, կամ Ծառուկյանից, կամ պետությունից տուն կստանա։ Եվ նա դադարել է խմել դեղերը, հղիացել՝ արդեն վեցերորդով։ Այդ ժամանակ էլ սկսվել են սրացումները»,-մանրամասնեց հարևանուհին։

Մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել, թե ինչ հիվանդությամբ է տառապում կինը և ինչ հաբեր է ընդունել։ Հայտնի է, որ հոգեկան հիվանդություններ են ունեցել նաև նրա հայրը, ինչպես նաև հարսը՝ մահացած երեխայի մայրը, 28-ամյա Անուշ Բադալյանը։

«2018թ․-ին նրանց տանը հրդեհ էր բռնկվել։ Գյուղի շատ տների պես նրանք էլ փայտի վառարանով էին տունը ջեռուցում։ Ուշադիր չէին եղել, գրեթե ամբողջ տունը վառվել էր։ Անուշն այրվածքներ էր ստացել և շատ էր վախեցել։ Դրանից հետո նրա մոտ հոգեկան խնդիրներ ի հայտ եկան»,-նշեց հարևանուհին։

Սեպտեմբերի 7-ին Անուշը մահացավ Սևանի հոգեբուժարանում։ Հարևանուհու խոսքով՝ նրան հիվանդանոց տեղափոխեցին երեխաների հետ կապված միջադեպից հետո։ Նա նույնպես թունավորվել էր, որին գումարվեցին որդու ծանր վիճակի մասին տեղեկությունները, և կնոջ մոտ նոպաներ սկսվեցին։ Հետո Անուշին տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ էլ մահացավ։ Նա անգամ իր երեխայի մահվան մասին չիմացավ։

Նույն օրը ընտանիքի մյուս անդամները ևս մկնդեղից թունավորվել էին․ 5 երեխաներն էլ հիվանդանոցում էին։

Հիմա Խաշթառակում Հակոբջանյանների տանը մնացել են միայն տատը՝ Էմմա Հակոբջանյանը, նրա որդին և մահացած Անուշի ամուսինը՝ Անուշավան Հակոբջանյանը, ինչպես նաև Մարիաննան․ դատարանը մերժել է վերջինիս կալանավորելու միջնորդությունը։

Թոռն ու հարսը մահացել են, ամուսինը փորձել է ինքնասպանություն գործել քննչական մեկուսարանում, մկնդեղով թունավորված հինգ երեխաները և մեկ ծեծված երեխան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդությամբ տեղափոխվել են Երևանի մանկան տուն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>