ՀԴՄ քանակ հաշվելիս ուսումնասիրեք նաեւ «նիսյա»-երի ցուցակները. Անի Սամսոնյանը՝ վարչապետին
Հուլիս և օգոստոս ամիսներին թե´ Երևան քաղաքում և թե մարզերում տարբեր ապրանքների վաճառքի կետերում հարցուփորձ էի անում սպառման շարժի մասին: Չկար որևէ խանութ, որտեղ վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը: Առանց տնտեսագիտական ճշգրիտ վերլուծությունների բնակչության սոցիական ոչ բարվոք դրության մասին կարելի էր առերևույթ կարծիք կազմել:
Այսօր ՀՀ վարչապետը Կառավարության նիստում ասել է, որ 2020 թվականի օգոստոս ամսին 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ ՀԴՄ-ների շրջանառությունը նվազել է 2.5 տոկոսով և հավելել` տվյալները վկայում են, որ Հայաստանում սոցիալական կոլապս և ճգնաժամ չկա:
Կարծում եմ գրասենյակներում տնտեսական վերլուծություններ անելիս և ՀԴՄ քանակ հաշվելիս կարիք կա ուսումնասիրելու «նիսյա»-երի ցուցակները: Հետո նոր կասեք սոցիալական ճգնաժամ կարող է լինել, թե ոչ, կամ կա, թե ոչ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

