Սեպտեմբերի 16-ին ԱԺ ներսում ու դրսում կպահանջեն Արայիկ Հարությունյանի հրաժարականը
«Լուսավոր Հայաստան»-ը «Հանուն լուսավոր կրթության» խորագրով բողոքի ակցիա է նախաձեռնում։
Այն տեղի կունենա սեպտեմբերի 16-ին՝ ժամը14։30-ին՝ Ազգային ժողովի դիմաց։
Ակցիան իրականացվելու է՝ ի աջակցություն նույն օրը ԱԺ լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի։
«Խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք ակցիային մասնակցելու», - նշված է տարածված հաղորդագրությունում։