Շուտով կանոնավոր չվերթներ կսկսվեն դեպի ՀՀ. նոր որոշում. Տեսանյութ
Տնտեսական վիճակի վատթարացում է առկա, սակայն սոցիալաան վիճակի՝ ոչ: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խոսեց այն տնտեսական խնդիրների և անկումների ու պատճառների մասին, որ եղել են այս ընթացքում:
«Շատ շուտով, սեպտեմբերի կեսերին, ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ դեպի ՀՀ: Մենք փոփոխություններ ենք արել կարանտինային ռեժիմի հետ կապված», – նշեց նա:
Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև նշեց, թե իրենք սահմանափակումներ չեն արել եւ տեղում օդանավակայաններում նմուշառման կետեր են սահմանվել եւ ովքեր կցանկանան, կարող են հենց տեղում դա անել եւ հետագայում պատասխանը ստանալ ու դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից:
Մանրամասները՝ տեսանյութում
Zham.am