Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Հարստացած ՔՊ-ականը. Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 մլն դրամ աշխատավարձ Հետապնդումների պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է. Նարեկ Կարապետյան
1
Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը. Արման Փիրոյան Հակամարտություն Ռուսաստանի հետ. ի՞նչ է սպասվում Հայաստանին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ապօրինի խլվել է Ծառուկյանից ու տրվել է ՀՀ կառավարմանը, այսինքն՝ կորավ աշխատող ընկերությունը Դատարանը ձգձգում է Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքի սահմանված անհապաղ ընթացքը Իմ ձեռքերը մաքուր են, խիղճս հանգիստ և պատրաստ եմ հասնելու նրան, որ հերքվեն իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարությունները. Լիպարիտ Դրմեյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. վաղ առավոտյան ՔՊ-ի «ուժայինները» մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և «շմոն» են անում Ռուսական երկաթուղիները զարմանքով տեղեկացել է ՀՀ երկաթուղիների վարձակալության համար վճար գանձելու մասին. Բելոզերով Ուղղակի էջեր են, բովանդակություն չկա, Ալիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է. Վարդեւանյան Ազգային խայտառակումթյան «գործը». Վեհափառի և վեց եպիսկոպոսների քրեական գործը դատարանում է․ առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին Պատերազմ Արցախում
Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան, տարել են 34 կապոց փող Բայց մի բան չեք կարող վերցնել՝ նրա թողած հետքը. Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ հոր ունեցվածքը խլելու մասին Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Երևանի քաղաքապետարանն ապօրինաբար խլել է «Մուլտի Ուելնես Կենտրոնի» ողջ շարժական գույքը. Արման Փիրոյան Հակամարտություն Ռուսաստանի հետ. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ինչպես հարստանալ ուրիշի հաշվին կամ «ռեյդերական զավթում»՝ ավինյանական տարբերակով «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը ապօրինի խլվել է Ծառուկյանից ու տրվել է ՀՀ կառավարմանը, այսինքն՝ կորավ աշխատող ընկերությունը Արթուր Դալլաքյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ Առաջին ատյանի դատարանը չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը․ ՀՀ երկրորդ նախագահի գարսենյակ Հարստացած ՔՊ-ականը. Ռոմանոս Պետրոսյանը 6 ամսում ՀԷՑ-ից ստացել է մոտ 26 մլն դրամ աշխատավարձ Դատարանը ձգձգում է Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքի սահմանված անհապաղ ընթացքը Նախկին ոստիկանն առանձնակի դաժանությամբ սպանել է երկու տարեց կնոջ. ինչո՞վ էր զբաղված իրավապահ համակարգը Իմ ձեռքերը մաքուր են, խիղճս հանգիստ և պատրաստ եմ հասնելու նրան, որ հերքվեն իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարությունները. Լիպարիտ Դրմեյան «Հաղթող» իշխանության հերթական վախերն են․ Ղազինյանը՝ խուզարկությունների մասին Հետապնդումների պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է. Նարեկ Կարապետյան Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց. քննիչները հեռացել են Նարեկ Կարապետյանի տանից Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. վաղ առավոտյան ՔՊ-ի «ուժայինները» մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և «շմոն» են անում Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. Արթուր Խաչատրյան 1 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ» Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ» «Փյունիկն» ու «Ալաշկերտը» դուրս մնացին պայքարից, իսկ «Նոան» անցավ հաջորդ փուլ Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան Ռուսական երկաթուղիները զարմանքով տեղեկացել է ՀՀ երկաթուղիների վարձակալության համար վճար գանձելու մասին. Բելոզերով Ուղղակի էջեր են, բովանդակություն չկա, Ալիկ Ալեքսանյանի կալանքն ապօրինի է. Վարդեւանյան Ցանկացած գործողություն Լիպարիտ Դրմեյանի նկատմամբ ապօրինի է. Արման Թաթոյան

Ապշեցնող պարզունակություն. Էլինար Վարդանյան

Գույքահարկի բարդ ու խիստ վիճահարույց խնդիրը վարչապետ Փաշինյանը այսպես ներկայացրեց իր հանդիպումներից մեկում. «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Նոր օրենքը սկսելու է գործել հունվարի 1-ից, թեեւ այսօր շատերի համար դեռեւս տեսանելի չեն գույքահարկի օրենքի փոփոխությունների հետեւանքները, որովհետեւ գույքահարկի վերջնական բեռը կզգան մի քանի տարի անց, երբ օրենքը գործի ամբողջ ծավալով։ 

 Ամիսներ առաջ հնչել են շատ լուրջ հակափաստարկներ այդ օրենքի վերաբերյալ՝ լուրջ մարդկանց, լուրջ մասնագետների, բայց վարչապետ Փաշինյանը դրանցից ոչ մի հետեւություն չի արել եւ խնդրի ընկալումը ցավոք, մնացել է մի շիշ օղու խորության վրա։

Այդ պատճառով մեկ անգամ եւս փորձենք հիշեցնել առավել կարեւոր հակափաստարկները, որոնք առնչվելու են բնակչության զգալի հատվածին.

1. Շատ մեծ թվով ընտանիքներ, որոնք մինչ այս պահը չեն մուծել գույքահարկ, հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նոր իրողություն է, որի հետեւանքներն ամենեւին պարզ չեն։

2. Ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր ունեն արժեքավոր գույք։ Ֆինանսական մեծ միջոցներ ունեցողների համար դա հիմա խնդիր չէ, եւ չի էլ լինելու։ Սակայն շատերը անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ոմանք ստացել են որպես ժառանգություն, երրորդներին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Այս մարդկանց գույքահարկի ծանր բեռը ծխախոտի եւ մեկ շիշ օղու հետ համեմատելը ազնիվ չէ։

3. Գույքահարկի բարձրացումը բարդ իրավիճակ է ստեղծելու այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին կարգավորումներով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է, որոնք իրենց թույլ են տվել՝ ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած՝ նաեւ այսպես կոչված թանկ վայրերում։ Երբ գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները կսկսեն գործել ողջ ծավալով, այդ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ են առաջ գալու։ Վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը սարսափելի ծանր բեռ է։

4. Գույքահարկի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ եւ այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Գույքահարկի գանձումը ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այն կանդրադառնա ծառայությունների գների, այդ թվում՝ տների եւ տարածքների վարձակալության եւ տնտեսության այլ ոլորտների, արտադրական շենք-շինությունների վրա։

5. Եվ ի վերջո այդքան պարզունակ չի լինելու ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա, երկրում եւ արտադրական ոլորտում ներդրումների վրա։ Մեր անշարժ գույքի շուկան արդեն իսկ օտարերկրյա քաղաքացիներին չի հրապուրում։ Միայն հուլիսին օտարերկրյա քաղաքացիների կողմից գրեթե կրկնակի ավել գույք է վաճառվել, քան ձեռք է բերվել։ Արդեն իսկ կարելի է կանխատեսել, թե գույքահարկի ամբողջ ծավալով գանձման դեպքում ինչպես է անդրադառնալու շուկայի վրա։

Հետեւանքներն ավելի ծանր են լինելու, քան պատկերացնում ենք։ Պարզապես առայժմ ժամանակ ենք շահում գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը մի քանի տարիների սանդղակով իրականացնելու միջոցով։ Գույքահարկի վերջնական բեռը եւ դրա հետեւանքները տեսանելի կլինեն մի քանի տարի անց։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>