Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատի է տվել ԵՊՀ-ին և ինքն իրեն վճարելու է 13 մլն դրամ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով  ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռացրել էր Գեւորգյանին, Գեւորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի: Գեղամ Գեւորգյանին աշխատանքից ազատելու համար որպես հիմք է ընդունվել ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ամրագրված վստահության հատուկ կապի եւ հավատարմության սկզբունքը՝ նաեւ հիմք ընդունելով, որ ԵՊՀ-ում առկա է հանրային կառավարման տարր։

22․03․2019թ․ Գեղամ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջել․

1. անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, 2. իրեն վերականգնել ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում, 3. ԵՊՀ-ից բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը, 4. ԵՊՀ-ից բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված վարձատրություն, 5․ ԵՊՀ-ից բռնագանձել 4 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։

26․06․2020թ․ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա․ Մկրտչյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գեղամ Գեւորգյանի հայցը։ Դատարանը մասնավորապես որոշել է․ մերժել Արամ Սիմոնյանի դեմ ներկայացված պահանջներն ամբողջությամբ, քանի որ աշխատանքային հարաբերությունները երկկողմանի՝ գործատուի եւ աշխատողի միջեւ հարաբերություններ են, ուստի որեւէ դեպքում Արամ Սիմոնյանի դեմ ներկայացված պահանջը չէր կարող բավարարվել։ Անվավեր է ճանաչել աշխատանքից ազատման հրամանը։ Որպես հրամանն անվավեր ճանաչելու պահանջի հիմնավորում՝ նշվել է այն հանգամանքը, որ հրամանում, ըստ դատարանի, չի հստակեցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպը, որի հիման վրա կայացվել է հրամանը, մինչդեռ գործի նյութերում առկա են գրավոր փաստաթղթեր, որոնցում հստակեցվել է այդ նախադեպը՝ նշելով գործի անունը, համարը, ինչպես նաեւ տրվել է այդ նախադեպի հղումը։ Ավելին․ դատարանի պարտականությունն է՝ ինքնուրույն ուսումնասիրել նաեւ Եվրոպական դատարանի նախադեպերը, նույնիսկ եթե դատավարության կողմերն այդ մասին չեն ասում դատարանին։

Դատարանը մերժել է նաեւ ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում վերականգնվելու մասին պահանջը, քանի որ, հասկանալիորեն, այդ պահանջը չէր կարող բավարարվել՝ հաշվի առնելով այն, որ 1 տարուց ավելի Գեղամ Գեւորգյանն արդեն իսկ աշխատել էր ավելի բարձր պաշտոնում՝ որպես ռեկտորի ԺՊ, եւ հնարավոր չէր լինի նրան վերականգնել աշխատանքի, որպեսզի Գեւորգյանը միեւնույն ժամանակ զբաղեցներ ե՛ւ ռեկտորի ԺՊ-ի, ե՛ւ պրոռեկտորի պաշտոնները։ Դատարանը ԵՊՀ-ից հօգուտ Գեղամ Գեւորգյանի բռնագանձել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Այս գումարի չափը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ։ Հասկանալի է, որ ռեկտորի աշխատավարձն ավելի բարձր է, քան պրոռեկտորինը, ուստի հասկանալի չէ, թե ինչ հարկադիր պարապուրդի մասին է խոսքը։ Դատարանը նաեւ ԵՊՀ-ից բռնագանձել է 1 մլն դրամ՝ փաստաբանի վարձատրությունը։

Դատարանը վճռում նշել է, որ ԵՊՀ-ն ներկայացրել է հայցադիմումի պատասխան, ինչպես նաեւ ԵՊՀ-ն խնդրել է դատարանին քննությունն իրականացնել իր բացակայությամբ եւ վեճի լուծումը թողել է դատարանի հայեցողությանը, այսինքն՝ ԵՊՀ-ն հրաժարվել է կամ ուղղակի ցուցումով զրկվել է իր իրավունքները պաշտպանել ընդդեմ Գեղամ Գեւորգյանի, քանի որ Գեւորգյանն այդ ժամանակ հենց ռեկտոր է եղել։

26․07․2020թ․ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Սա նշանակում է, որ ԵՊՀ-ից ենթակա է բռնագանձման 1 մլն դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, ինչպես նաեւ Գեղամ Գեւորգյանի միջին աշխատավարձը՝ 12․03․2019-26․07․2020թթ․ ընկած ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ շուրջ 12 միլիոն դրամ, 4 հազար ՀՀ դրամ կազմող պետական տուրքի գումարը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>