Դատարանը պատրաստ չէ արդարադատություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի գործով. Հայկ Ալումյան. Տեսանյութ
Այսօր, սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսով էր հանդես գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը։ Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ֆարս է, քանի որ դատարանը պատրաստ չէ արդարադատություն իրականացնել:
Նրա խոսքով` ցանկացած միջնորդություն լուծվում է դատախազների կողմից արտահայտված կարծիքի համաձայն: Կարելի է ասել, որ դատարանը նույնիսկ մեղադրողներից մեկն է դարձել: «Ըստ էության, դասավորվածությունը հետեւյալն է. մի կողմից` փաստաբաններ եւ պաշտպանյալներ, մյուս կողմից` դատախազներ եւ դատավոր»,- ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է տուժածների դժգոհությանը դատախազությունից եւ նիստերին չմասնակցելու որոշմանը, փաստաբանը ենթադրեց, որ, հնարավոր է, նրանք այլ պատճառ չունեն, սակայն նրանք օգտագործում են դատարանի վրա ճնշում գործադրելու պատրվակը: «Պետք է ասել, որ ճնշումն առանց այդ էլ նկատելի է: Դա են վկայում դատարանի կայացրած որոշումները, որոնք ակնհայտորեն ապօրինի են»,- արձանագրեց Ալումյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

