Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 199, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 45 152
Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 199 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 152-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 905 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 279 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1184-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 431 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 023, փաստացի բուժվողներինը՝ 2945 (մեկ օրում նվազել է 237-ով): Մեկ օրում արվել է 3518 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 224 559 թեստ: