Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նոր հեթանոսությունը. մաս III

Հոդվածի մաս առաջինն՝ այստեղ

Հոդվածի մաս երկրորդը՝ այստեղ

Այս հոդվածաշարով նպատակ ունեմ ցույց տալու այսօրվա քաղաքական ու քաղաքակրթական պրոցեսների տրամաբանությունը, ինչը դժվար է ըմբռնել ծանրաբեռնված լրահոսի տարափի մեջ։ Ի՞նչ ներքաղաքական պայքար է այսօր ընթանում Միացյալ Նահանգներում, ի՞նչ քաղաքակրթական դեր է փորձում ստանձնել Ռուսաստանը, ինչո՞ւ է Թուրքիան վերադառնում օսմանիզմին և, առհասարակ, ի՞նչ կապ ունի այս ամենն արժեքային համակարգի շուրջ ընթացող համաշխարհային պայքարի հետ, այդ թվում միասեռ ամուսնությունների և նմանատիպ այլ խնդիրների։ Բնականաբար, առաջին իսկ հայացքից պարզ է, որ մենք գործ ունենք մեծ քաղաքականության հետ, որի հետ փոխկապակցված է համաշխարհային կարգում հեգեմոնիայի համար պայքարը, սակայն մինչ այդ փորձենք հասկանալ կրոնի կամ արժեքային համակարգի, կայսրությունների հիմնադրման ու քաղաքակրթությունների միջև եղած կապը։

Քաղաքակրթությունների ստեղծումը քաղաքական հեգեմոնիայի համար անհրաժեշտ պայման

Ֆրանսիացի Աստվածաբան Պիեռ Աբելյարը դեռևս 12-րդ դարում հանգել էր այն մտքին, որ «Մարդն, իր էությամբ, սարսափելի կենդանի է։ Մենք մարդուն գիտենք միայն քաղաքակրթության շնորհիվ սանձված վիճակում և այդ պատճառով մեզ վախեցնում են նրա իրական բնության երբեմնի դրսևորումները»։

Պատմաբանների, մշակութաբանների ու մարդաբանների պրպտումները հանգեցնում են այն եզրակացության, որ մարդկանց ամենամեծ հանրույթների՝ պետությունների ու քաղաքակրթությունների առաջացմանը նպաստել է կրոնների առաջ գալը։ Կրոնները, եթե մի կողմ դնենք դրանց սակրալ բաղադրիչը, բարոյանորմատիվային նորմերի ներդրման միջոց են՝ ինչն է լավ, ինչն է վատ, ինչը չի կարելի, ինչպես կազմակերպել ամենօրյա կյանքը, կին-տղամարդ, մարդ-իշխանություն հարաբերությունների նորմերը, սանիտարահիգիենիկ կանոնները, հանրային ու պետական ծիսակատարությունները և այլն։

Կրոնները ոչ միայն նորմատիվներ են սահմանում, այլև զսպում են Աբելյարի ասած մարդու գազանային էությունը։ Քրիստոնեական 10 պատվիրանները և դրանց վրա կառուցած մեկնաբանությունները քրիստոնեական քաղաքակրթության հիմքն են, հուդայականության մոտ 700 պատվիրաններն ավելի խիստ սահմանափակումներ են սահմանում, Իսլամի օրենսդրության նոմերը՝ Շարիաթը, ավելի՛ խիստ պահանջներ ու պատիժներ է սահմանում։ Նույնը բուդդիզմում ու հինդուիզմում է։ Դրանցից յուրաքանչյուրն առաձին քաղաքակրթություն է՝ ըստ սահմանված արժեքային համակարգի ու աշխարհի մասին պատկերացումների, և գերմանացի Շպենգլերը, անգլիացի Թոյնբին, ռուս Դանիլևսկին, ամերիկացի Հանթինգտոնը տարբեր կերպ են մեկնաբանում այդ քաղաքակրթությունները, ինչպես նաև միմյանց վրա ազդելու կամ չազդելու մեխանիզմները։

Կարճ ասած, մինչև լուսավորության դարաշրջանը կրոնները քաղաքակրթություններ ստեղծելու հիմնական գործիքներն են եղել, իսկ ցանկացած քաղաքակրթություն ուներ իր հիմնական կենտրոնը, որը մշակում, տարածում կամ պարտադրում էր այդ նորմերը և տիրում էր այդ տարածքին: Դրանք կայսրություններն էին։

Կաթոլիկ քաղաքակրթությունն առանձնացավ ուղղափառ աշխարհից, իսկ հետագայում ոչնչացրեց իր հիմնական ախոյանին՝ Բյուզանդիային: Իրականում օսմանցիները չեն ոչնչացրել Բյուզանդիան, այլ կաթոլիկ Եվրոպան, թուրքերն ուղղակի այդ պրոցեսի վերջակետն են դրել: Դրա մասին երևի արժե խոսել առանձին հոդվածում, ինչը կարևոր է հասկանալու համար Հայաստանի իրական քաղաքական պատմությունը:

Հետագայում Հռովմեական Սրբազան կայսրությունը ոչնչացավ բողոքական շարժումների արդյունքում, և մենք մուտք գործեցինք աշխարհիկ ժամանակաշրջան, որտեղ կրոնը դուրս է մղվել քաղաքականությունից:

Եթե կրոնները դուրս են մղվել իրական քաղաքականությունից, իսկ հասարակությունները դարձել են աշխարհիկ, ապա ինչպե՞ս են հիմնվում հասարակությունների ու պետությունների արժեքային համակարգերը հիմա և ինչպե՞ս են գործում ժամանակակից «կայսրությունները»՝ գերտերությունները, և միմյանց դեմ պայքարում ինչպիսի՞ արժեքային համակարգեր են օգտագործում մյուսներին տիրելու և մրցակիցներին գաղափարապես ջախջախելու համար։ Դա այն է, ինչը պետք է հասկանալ լիբերալիզմի, մարքսիզմի, կոնսերվատիզմի ու նմանատիկ այլ «իզմերի» նշանակությունը միջազգային կյանքում գաղափարների պայքարի իրական իմաստը հասկանալու համար՝ առանց որի հնարավոր չէ հասկանալ այսօրվա իրականությունը։

«Նոր աշխարհի» կանոնները

Ակնհայտ է, որ պոստմոդեռնի ժամանակաշրջանում առաջ եկավ նոր քաղաքակրթություն, որի «աստվածաբաններն» արդեն փիլիսոփաներն են, տնտեսագետները, մշակութաբանները, քաղաքագետները, որոնք նորովի են իմաստավորում աշխարհը, իսկ այդ մոտեցումները օգտագործում են քաղաքական կենտրոնները համաշխարհային հեգեմոնիա ձևավորելու համար։

Երբեք Ցարական Ռուսաստանը համաշխարհային գերտերություն չի եղել, որովհետև նրա գաղափարախոսությունը՝ ուղղափառությունը, չուներ համաշխարհային նշանակություն, սակայն Խորհրդային Միությունը հիմնված էր մարքսիզմի վրա, որն արդեն ուներ համամարդկային նշանակություն։ Աշխարհը բաժանվել էր երկու մասի՝ «ազատության» և «հավասարության» կողմնակիցների միջև։ Երկու գաղափարախոսություններն էլ ունեին համամարդկային ազդեցություն, ու աշխարհը կիսվել էր նրանց միջև։ Ինչն էր այդ ամենում արտառոց՝ «հավասարության» գաղափարն ընկալելի էր նաև մյուս քաղաքակրթություններում՝ իսլամի, բուդդիզմի, հինդուիզմի աշխարհներում։ Դա նոր երևույթ էր։

Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և ամենուր կային «հավասարության» կողմնակիցներ, իսկ «սոցիալիստական ճամբարում» նույնպես կային «ազատության» կողմնակիցներ։ Գաղափարը համամարդկային նշանակություն ուներ, այդ իսկ պատճառով Սովետական Միությունը դարձավ երկբևեռ աշխարհի առանքներից մեկը։

Խորհրդային Միության փլուզումից հետո մնաց մեկ բևեռ՝ «ազատության» բևեռը, որը սկսեց առանց թշնամու առկայության պայմաններում այլասերվել ու քայքայվել, սակայն համաշխարհային գերկենտրոնի դերը պահպանելու համար անհրաժեշտ էր պահպանել «ազատության» ջահակրի գործառույթը՝ արդեն փոփոխություններ մտցնելով եղած արժեքային համակարգում։

Մերը հենց այդ փոփոխությունների՝ արժեքային համակարգում կամ նորօրյա «պատվիրանների» ձևախեղումների խնդիրն է, որը կդիտարկենք միջազգային քաղաքականության զարգացումների տրաբանության մեջ։

Շարունակելի․․․

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>