Ո՞ր հիվանդություններն են կորոնավիրուսից ավելի վտանգավոր և սարսափելի․ հայտնում է Մալիշևան
Կորոնավիրուսն ամենասարսափելի հիվանդությունը չէ, որին բախվել է մարդկությունը։ Ռուսական Առաջին ալիքի «Здоровье» հաղորդման եթերում հայտարարել է հեռուսահաղորդավարուհի և բժիշկ Ելենա Մալիշևան։
«Համավարակի ժամանակ մարդիկ սկսել են կենտրոնանալ կորոնավիրուսի վրա և մոռացել են ավելի վտանգավոր հիվանդությունների ամսին։ Կորոնավիրուսը ամենավտանգավորը չէ և, ինչպես երևում է, առհասարակ սարսափելի հիվանդություն չէ»,-ասել է Մալիշևան։
Նրա խոսքով՝ մահերի վիճակագրության մեջ կորոնավիրուսն աշխարհում 17-րդ տեղն է զբաղեցնում։
«Ամենասարսափելի հիվանդությունների հնգյակու
մ են թոքախտը, հեպատիտ B-ն, թոքաբորբը, ՁԻԱՀ-ը և մալարիան»,-նշել է նա։
Մալիշևան ընդգծել է, որ չնայած դեղամիջոցների և պատվաստանյութերի առկայությանը, այդ հիվանդությունները մարդու համար ամենավտանգավորն են մնում։
Zham.am

