Թրամփը խոսել է իր նոր ռեկորդի մասին. Լուսանկար
Ըստ տվյալների, ԱՄՆ-ում վերջին 4 ամիսների ընթացքում ստեղծվել է 10.6 մլն աշխատատեղ: Սա բավականին լուրջ թիվ է և ավելին է քան կանխատեսվում էր: Սա նաև յուրահատուկ ռեկորդ է Թրամփի համար:
Դեմոկրատների հիմնական քննադատության թիրախը հենց գործազրկության մակարդակի աճն էր, ինչը օբյեկտիվորեն պայմանավորված էր կորոնավիրուսով: Նոր թվերը իհարկե դրական կազդեն Թրամփի վարկանիշի վրա, որն այս պահին մինչ 10%-ով զիջում է Բայդենին: Չնայած այս տարբերությանը, դեռևս ամեն ինչ առջևում է և Թրամփը բոլոր շանսերն ունի տնտեսության մեջ դրական դինամիկա ապահովելու և ընտրություններում հաղթելու համար:
Հիմա շատ բան կախված է տնտեսության դրական շարժից և արտաքին քաղաքական դաշտում կայունությունից: Թրամփն իրեն դիրքավորում է, որպես պրոֆեսիոնալ բանակցող և մարդ ով ամբողջությամբ տիրապետում է տնտեսությանը: Հետևաբար հարվածներ ստանալով հենց այս ոլորտներից, կարող է էապես կվնասել իր դիրքերի նախընտրական այս գերլարված փուլում:


