Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը վնասվածք է ստացել մրցման ժամանակ
Ֆրանսիայում բնակվող եւ տեղի «Շարվյե Շավանյե» ակումբի կազմում մարզվող առաջատար հայ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը (լուսանկարում` աջից), վնասվածք է ստացել հերթական խճուղային հեծանվավազքի ժամանակ: Դա տեղի է ունեցել ապրիլի 1-ին` Boucles de l'Artois 2017 հեծանվավազքի ընթացքում:
Մարզիկի խոսքով, ինքն ընկել է եւ գլխով ուժեղ հարվածել գետնին.
«Հարվածն այնքան ուժեղ էր, որ սաղավարտը կոտրվեց, բայց դա փրկեց ինձ ծանր վնասվածքից, -ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Մհերը,- կորցրել էի գիտակցությունս եւ ուշքի եկել արդեն հիվանդանոցում: Ասացին, որ բախման արդյունք էր, բայց ես ոչինչ չեմ հիշում: Հաջողվեց խուսափել կոտրվածքներից, փառք Աստծո, գլխիս հետ եւս ամեն ինչ նորմալ է: Վնասվածքներս սահմանափակվեցին ոտքի եւ ձեռքի կոտրվածքներով ու քերծվածքներով: Բժիշկները հետազոտեցին ինձ եւ ուղարկեցին տուն:
Լավագույն դեպքում 10-15 օր հետո կկարողանամ վերադառնալ մարզումների: Մինչ այս հասցրել եմ մասնակցել չորս մրցարշավի: Արդյունքներն աճող են»: