Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները հետտավուշյան ժամանակահատվածում անընդհատ ընթացքի մեջ են։ Դրա խոշոր փուլը հուլիսի 29-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածն էր, սակայն դրանից հետո էլ տարբեր փաթեթավորումների ներքո, տարբեր մասշտաբի մարտավարական պարապմունքներն ու զորավարժությունները շարունակվում են։
Ճիշտ է՝ դրանց ծավալների, ներգրավվող զինտեխնիկայի, անձնակազմի մասին ոչ հաճախ է տեղեկություններն ամբողջությամբ հրապարակվում կամ դրանք որոշ դեպքերում լինում են ուռճացված, սակայն փաստ է, որ հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացիայի մեջ են և համագործակցության և զարգացման առավել խորը փուլ են մտել։
Այսպիսի եզրահանգման կարելի է գալ, որ միայն համատեղ զորավարժություների փաստով, այլ ռազմական, քաղաքական, տնտեսական դաշտում նկատելի խորացող համագործակցությամբ և ինտենսիվացող բանակցություններով։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

