Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Պատերազմ Արցախում
ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան

Բաբկեն Հարությունյանը` ի նշան բողոքի, որ քաղաքապետարանն իր հարցմանը չի պատասխանել, ծաղիկներ և թղթեր նետեց քաղաքապետարանի առջև. Տեսանյութ

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացրեց: Նրա խոսքով՝ օգոստոսի 14-ին «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե որքանով է իրականություն դարձել Հայկ Մարությանի նախընտրական խոստումները: Հաղորդում է Tert.am-ը:

«Մենք կետ առ կետ նշել էինք այն խոստումները, որը տվել էր և Սահմանադրության ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն` պահանջել էինք տեղեկություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է 2019-ի օգոստոսից մինչ այժմ կատարված աշխատանքներին: Անցած տարի նույնպես ես ներկայացրել էի Հայկ Մարությանի չկատարած աշխատանքների այլընտրանքային հաշվետվությունը, թե որքանով էին իրականացվել նրա խոստումները: Ասեմ՝ շատ ցածր էր իրականացման տոկոսը. սրա հետ կապված ես ներկայացրել էի հաշվետվություն»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց. «Այս դեպքում պարգևավճար լափող կառույցի սանձարձակությունը հասել է  այնտեղ, որ նույնիսկ հարցումն ուղարկելուց երկու շաբաթ անց ես զանգել եմ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին և պահանջել եմ բացատրություն, թե ինչու իմ հարցմանը չեն պատասխանել, ինձ ասացին՝  հիմա խնդիրը ուսումնասիրենք, Ձեզ հետ կկապվենք, և մեկ շաբաթ է անցել, բայց դարձյալ որևէ պատասխան մինչ օրս չկա: Սա խոսում է ապիկար քաղաքապետի և քաղաքապետարանի բարձիթողի վիճակի մասին»:

Բաբկեն Հարությունյանն իր հետ ծաղիկներ էր բերել: Լրագրողները հետաքրրքվեցին, թե դրանք ինչ ծաղիկներ են, նա պատասխանեց. «Այս կառույցը` որպես պետական կառույց, գոյություն չունի, մահացած կառույց է և ենթակա է թաղման, սա էլ այն հարցերն են, որոնք հղել ենք ու չեն պատասխանել, հիմա այս հարցերը մենք շաղ կտանք, թող վերցնեն կշտանան, կամ Հայկ Մարությանը հավաքի: Թող գան հավաքեն, տանեն ուսումնասիրեն, միգուցե սրանից հետո բարեհաճեն պատասխանել: Եթե օրենքով նախատեսված կարգով չեն պատասխանում ու զգուշացնելուց հետո էլ են շարունակում սանձարձակ ձևով իրենց դրսևորել, չեն պատասխանում, հետևաբար, իրենց հետ պետք է խոսել այս ձևով:

Այս ասելով` Հարությունյանը բերած ծաղիկները և հարցման թղթերը նետեց քաղաքապետարանի դռան դիմաց:

«Տարբեր ակցիաների միջոցով շփելու ենք սրանց դեմքին այն, ինչին արժանի են ու տարբեր ակցիաների միջոցով հասնելու ենք նրան, որ սրանք պատասխանեն մեր հարցումներին, որովհետև ես, ինչպես անցած տարի, այս տարի ևս պատրաստվում եմ ներկայացնել տխրահռչակ Հայկ Մարությանի քաղաքապետության ժամանակահատվածում չիրականացված խոստումների փաստերը, ու իրենք դրանք ինձ տրամադրելու են, ինչքան ուշացնեն հարցման պատասխանը, այնքան ինձ ավելի հաճախ կտեսնեն ոչ միայն այստեղ,  այլ վայրերում նույնպես»,- ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>