Նիկոլի համար սեփական աղջկան փալասի նման օգտագործելն ու դեն նետելը խաղ ու պար է, առօրյա զբաղմունք
Կարծում եք հենց այնպես, կատակի համա՞ր էր Նիկոլ Փաշինյանը հորդորում մեծ աղջկան ընկնել ձիուց և իր լայվին դիտումներ ապահովել: Ոչ, հարգելիներս: Միամիտ չլինեք: Ինչպես ասում են, կատակի 90%-ը ճշմարտություն է: Կարծում եք հոր կողմից ստացված հրամա՞նը չէր պատճառը, որ ձիավարության ամբողջ ընթացքում Մարիամ Փաշինյանը բառիս բուն իմաստով խրտնեցնում էր խեղճ ձիուն, հնարավորինս արագ էր քշում` չտիրապետելով կանոններին, որպեսզի ստացվի հոր տված հրահանգի բնական կատարում: Սակայն, չստացվեց, չկարողացավ ընկնել ձիուց: Լայվի անհրաժեշտ դիտումները չապահովվեցին: Եվ ես վստահ եմ, որ դրա համար Նիկոլը Մարիամին պատժելու է:
Եվ սա Նիկոլի կողմից իր ընտանիքին, ու մասնավորապես մեծ աղջկան` Մարիամին օգտագործելու բազում դեպքերից միայն մեկն է: Հիշեք, թե ինչպես էր քաղաքական տեքստեր գրում ու տալիս աղջկա ձեռքը, ու նրան դարձնում հայհոյայնքի տարափների կենտրոնատեղի: Հիշեք, թե ինչպես էր ուղարկում մամուլ` հարցազրույցների, որպեսզի իբր աղջիկը փրկի հոր անունը.. և ստանում էր միայն հակառակը:
Այնպես, որ աղջկան ձիուց գցելը ի՞նչ է Նիկոլի պես սրբապղծի համար: Այո, Նիկոլ, դու սրբություն չունես:
Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

