Հանե՜ք դիմակներդ, ժողովուրդ, ծաղրում են ձեզ
Սիրելի՜ ժողովուրդ, հանեք դիմակները, խնդրում եմ...
Ծաղրում են ձեզ...
Հասկանո՞ւմ եք, 6 ամսից ավելի ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու:
Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար:
Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին: Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ: Նիկո՜լ, հասկացի՜ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում:
Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում...
Պատկերացնում ե՞ս քո վիճակը... Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՜յ անխիղճ...
Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից