«Թավշյա հեքիաթ 3». կոմպոզիտային գազաբալոնների գործարանը, որը պիտի ունենար 120 աշխատատեղ, առայսօր ունեցել է 7 գրանցված աշխատող․ Ռուբեն Մխիթարյան. Տեսանյութ
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Թավշյա հեքիաթ 3» տեսանյութը, որտեղ պատմում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռվա մազկենտրոնում մասնակցում էր կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը:
Նա նշում է, որ նույն օրը վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ վերջինս մասնակցել է մի գործարանի բացման, որի հայ և իրանցի սեփականատերեը հիմնել են գործարանը, որի ներդրումների իրական ծավալն արդեն գերազանցել է 6 մլն դոլաըը, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն դոլարը: Սկզբում նախատեսվել է, որ արտադրությունը կլինի 200 բալոն, իսկ 2019-ին այն կանցնի 1000-ը և կստեղծվի 120 աշխատատեղ:
Այնուհետև Մխիթարյանը նշում է՝ թվում էր ամեն ինչ գերազանց է, բայց այստեղ հայտնվում է հերթական հայկական տնտեսական թավշյա հրաշքը: Եվ հիշեցնում է, որ գործարանի սեփականատերը լրագրողների հետ զրույցում ասում է, որ հայ-իրանական առաջին ավտոմեքենան կարտադրվի:
«2018 թվականի դեկտեմբերի վերջին գորածարանը բացվեց և թվում էր շուկան հեղհեղելու են հայկական արտադրության կոմպոզիտային գազաբալոնները իսկ փողոցներում վխտալու են հայկական արտադրության ավտոմեքենաները»,- ասում է նա:
Ապա նա հիշեցնում է, որ պաշտոնական բացումից 9 ամիս անց՝ 2019 թվականի օգոստոսի իննին Լոռվա մարզպետը ընդունել է գործարանի սեփականատերերին, որտեղ ֆիքսել են, որ օգոստոսի 10-ից Վանաձորի կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը կսկսի լայնամասշտաբ աշխատանքը:
Ապա օգտատերը ՊԵԿ պաշտոնական կայքից տեղեկացել է, որ գործարանը հայտնվել է 2018 թվականի հարկային արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցուցակում: Ստացվում է այդ օբյեկտն առ այսօր վաճառքի ենթակա ոչ մի արտադրանք չի տվել, իսկ զինվորական պարտադիր վճարների կայքից էլ պարզել է, որ առայսօր ընկերությունն ունեցել է 7 գրանցված աշխատող, քանի որ վճարել է ընդամենը 7000 դրամ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

