Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հուլիսին. լուսանկարներ

2020թ. հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 16 կորուստ, որից 12-ը՝ մարտական, 4-ը՝ ոչ մարտական։ Մարտական կորուստները գրանցվել են հուլիսյան մարտերի ընթացքում։ Ոչ մարտականների թվում կա նաև նոր կորոնավիրուսից մահացած ադրբեջանցի սպա։

ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ․

ՀՈՒԼԻՍՅԱՆ ՄԱՐՏԵՐ

Հուլիսի 12-ից հայ֊ադրբեջանական սահմանի Տավուշ֊Թովուզ ուղղությամբ մի քանի օր ակտիվ մարտեր ընթացան։

Հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ նույն օրը կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն, անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել էին իրենց դիրք, իսկ մի փոքր անց կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Մարտերը շարունակվել էին մի քանի օր:

Razm.info֊ին հայտնի է դարձել հուլիսյան մարտերում սպանված 12 ադրբեջանցի զինծառայողի մասին, սակայն, հաշվի առնելով, Ադրբեջանի՝ իր կորուստները թաքցնելու քաղաքականությունը, չի բացառվում, որ դրանց թիվն անհամեմատ ավելի մեծ լինի։

Հուլիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց Թովուզի ուղղությամբ սպանված երեք զինծառայողի անուն․

  • Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
  • Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
  • Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):
2020թ․ հուլիսի 12-ին սպանված ադրբեջանցի զինծառայողները
2020թ․ հուլիսի 12-ին սպանված ադրբեջանցի զինծառայողները

Հուլիսի 13֊ին Ադրբեջանի ՊՆ֊ն հայտնեց նախորդող գիշերը Թովուզի ուղղությամբ սպանված ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուի մասին (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Ավելի ուշ Ռազմինֆոն պարզեց, որ Մահմուդովն առնվազն «Գրադ» ՀԿՌՀ֊ի մարտկոցի հրամանատար է եղել, իսկ ադրբեջանական կողմը պնդում էր, թե հուլիսյան օրերին սահմանին «Գրադ» չի օգտագործվել։

Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը
Հուլիսի 13-ին Թովուզի ուղղությամբ սպանված ադրբեջանցի ավագ լեյտենանտ Ռեշադ Մահմուդովը

Ադրբեջանական կողմի ամենաշատ կորուստները հայտնի են դարձել հուլիսի 14-ից։ Սպանվածների թվում էին ադրբեջանական բանակի 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ֊մայոր Հաշիմով Փոլադ Իսրայիլ օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և նույն կորպուսի հրետանու պետ գնդապետ Միրզաև Իլգար Անզոր օղլուն (Mirzəyev İlqar Anzor oğlu)։

գեներալ֊մայոր Հաշիմով Փոլադ Իսրայիլ օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Միրզաև Իլգար Անզոր օղլու (Mirzəyev İlqar Anzor oğlu)։
գեներալ֊մայոր Հաշիմով Փոլադ Իսրայիլ օղլուն (Həşimov Polad İsrayıl oğlu) և գնդապետ Միրզաև Իլգար Անզոր օղլու (Mirzəyev İlqar Anzor oğlu)։

Նույն օրը սպանվել էին նաև.

  • Մայոր Ահմադով Նամիգ Հաժան օղլուն (Əhmədov Namiq Hajan oğlu)
  • Մայոր Նովրուզով Անար Գյուլվերդի օղլուն (Novruzov Anar Gülverdi oğlu)
  • Ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆ օղլուն (Babayev Yaşar Vasif oğlu)
  • Ենթասպա Զեյնալլի Իլգար Այազ օղլուն (Zeynallı ilqar Ayaz oğlu)
  • Պայմանագրային շարքային Մուսթաֆզադե Էլչին Արիֆ օղլուն (Mustafazadə Elçin Arif oğlu)

Ի դեպ, պայմանագրային շարքային Մուսթաֆազադե Էլչինը, ինչպես պարզվեց մեր հետագա ուսումնասիրությամբ, տանկիստ է եղել, իսկ Ադրբեջանի ՊՆ֊ն կրկին պնդում էր, որ այդ օրերին ադրբեջանական զինտեխնիկան առաջնագծում չի եղել։ Ադրբեջանը հերքում էր նաև ՀՀ ՊՆ հայտարարությունն ադրբեջանական տանկեր խոցելու մասին։

Մուստաֆազդե Էլչինի անձնական լուսանկարները
Մուստաֆազդե Էլչինի անձնական լուսանկարները

Եվս մեկ պայմանագրային շարքային զինծառայող՝ Իսմայիլով Նազիմ Աֆղան օղլուն (İsmayılov Nazim Əfqan oğlu), սպանվել էր հուլիսի 16-ին։

ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ․

Հուլիսի 8-ին Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ. ծնված Ֆարդի Նամիք օղլու Յարալիևը (Fərdi Namik oğlu Yarəliyev) ծառայության ժամանակ խեղդվել էր գետում։ Զինծառայողի դին հուլիսի 9-ին հանձնել էին իր ընտանիքին, սակայն ընտանիքը զինծառայողի խեղդվելու վարկածին չէր հավատում, քանի որ զինծառայողի գլխի հետնամասը վնասված է եղել։

Հուլիսի 20-ին Ադրբեջանի Ղուբայի շրջանում Պետական սահմանապահ ծառայության ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի վթարից մահացել է ՊՍԾ սահմանապահ ջոկատներից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu):

ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu)
ՊՍԾ զորամասերից մեկի շտաբի պետ գնդապետ Միրզաև Շահին Իբրահիմ օղլուն (Mirzəyev Şahin İbrahim oğlu)

Հուլիսի 29-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել էր 2019 թ․ ապրիլին զորակոչված ժամկետային զինծառայող Գուրբանլը Նաթիգ Էլչին օղլուն (Qurbanlı Natiq Elçin oğlu):

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել էր զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։

Ադրբեջանական բանակի և հարակից ուժային կառույցների 2020թ․ կորուստներն՝ ըստ ամիսների․

Ամիս Մարտական Ոչ մարտ. Անհայտ
Հունվար 1 3 2
Փետրվար 2 2 1
Մարտ 2 3 –
Ապրիլ – 3 –
Մայիս – 7 –
Հունիս – 2 –
Հուլիս 12 4 –
Ընդհանուր 17 24 3

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս՝ ներառյալ օգոստոս-սեպտեմբեր ամիսը, Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 47 կորուստ:

Հայկական բանակի հուլիս ամսվա կորուստներն՝ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>