Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանից աբիժնիկ մնացած Արամ Զավենիչին չի հաջողվի ստանալ պաշտոն Փաշինյանի կաբինետում

Կարելի է նկատել, որ Արամ Զավենիչը կամ նրա ընկերները հրապարակ են  գալիս, երբ խոսում է Ռոբերտ Քոչարյանը: Կարելի է ասել, որ Զավենիչը և նրա ընկերները ապրում են հանուն Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար, քանզի այլ արժեք նրան չունեն և չեն էլ ունեցել: Զուտ մարդկային տեսակետից դա իսկական ողբերգություն է լինել հավերժ աբիժնիկ և ապրել հանուն ընդդեմի: Սակայն նման մարդիկ ժամանակի ընթացքում վտանգավոր են դառնում նաև հանրության համար, քանի որ կարող են դառնալ օտար ուժերի համար օգտագործվող օբյեկտներ:

Մոտավորապես հենց այդպես էլ կատարվել է Զավենիչի հետ:

Այս անձնավորությունը հայտնի դարձավ հանրությանը  1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո: Այն ժամանակ, քաղաքացիական բախումներից խուսափելու համար Արամ Զավենիչին առաջարկեցին վարչապետի պաշտոնը ոչ իր անձնական արժանիքների համար: Նա բախտ էր ունեցել լինել Վազգեն Սարգսյանի եղբայրը և այդ հանգամանքն հաշվի առնելով էլ նրան առաջակեցին ղեկավարել այն ժամանակ  կառավարությունը  խուսափելու համար քաղաքական ցնցումներից: Արամ Զավենիչը ոչ միայն կառավարչական հմտություններ չուներ, այլև զրոյական պատկերացումներ ուներ նաև քաղաքականությունից: Ճակատագրի բերումով  դառնալով վարչապետ նա այդպես էլ չկարողացավ գտնել իր տեղն ու դերը երկրի քաղաքական համակարգում, և արդյունքում մի քանի ամիս անց հեռացվեց իշխանությունից:

Դրանից հետո նա կամ պետք է դուրս գար քաղաքականությունից, կամ էլ հայտնվեր ընդդիմադիր դաշտում: Ինքը ընտրեց երկրորդ տարբերակը: Այն, որ նա դարձավ ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը հասկանալի էր և տրամաբանված: Մարդը չէր կարող հեռացվեր իշխանությունից և մնալ իշխանամետ դիրքերում: Եվ տրամաբանական էր, որ 2003 թ.-ի նախագահական և խորհրդարանական ընտրություններում նա հանդես եկավ ընդդիմադիր դիրքերից: Նորից կրկնենք, որ  Արամ Զավենիչի կենսագրության 1999-ից մինչև 2003 թվականների հանդեպ ոչ մի պրետենզիա չի կարող լինել:

Սակայն այն ինչ կատարվեց 2003 թ.-ի Վրաստանում «Վարդերի» հեղափոխությունից հետո Արամ Զավենիչի հոգու մեջ կարելի է մեկ բանով բնութագրել՝  աշխարահայացքային երկրաշարժի նման մի բան: Արամ Զավենիչը եկավ այն եզրակացության, որ հետխորհրդային հանրապետություններում իշխանափոխությունը հնարավոր է, երբ ընդդիմությունը հանդես է գալիս հակառուսական և խիստ արևմտամետ դիրքերից: «Վարդերի» հեղափոխությունից հետո  Արամ Զավենիչը երկար ժամանակ նարնջագույն փոխկապ էր կրում: Հավանաբար հույս ունենալով, որ կնկատվի համապատասխան շրջանակների կողմից, և  նկատվեց  ու  հրավիրվեց ԱՄՆ, քաղաքական «դասընթացների»:

Սակայն այդ «դասընթացներն» էլ չօգնեցին: Ավելին՝  Վազգեն Սարգսյանի եղբոր հակառուսական հռետորաբանությունը ցույց տվեց  նրա կատարյալ անսկզբունքայնությունը՝ որպես մարդու: Նույնիսկ չարժե ասել, թե ինչպիսին կլիներ Վազգենի արձագանքը, եթե նա ողջ լիներ և տեսներ եղբոր՝ Արամի մարդկային կերպարանափոխումը:

Շատերը կարող են ասել, որ Արամի հակառուսությունը կարող է կապված լինել հոկտեմբերի 27-ի հետ որտեղ իբրև նրա հետևում կարող էին կանգնած լինել ռուսները:

Այն, որ ռուսները կապ չեն ունեցել դրա, այլ ճիշտ հակառակը, հասկանալի է բոլորի համար: Ավելին՝  Մոսկվայում այնքան էին ցնցված հոկտեմբերի 27-ից, որ այնտեղի որոշ շրջանակներ (մասնավորապես կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը) հայտարարեցին, որ այլևս երբեք չեն այցելի Հայաստան:

Ավելին`  հոկտեմբերի 27-ից հետո, երբ Զավենիչը մեկնեց Մոսկվա մեծ հույսեր էր կապում Պուտինի հետ հարաբերություններ հաստատելու ակնկալիքով:

Սակայն, երբ նա կորցրեց իշխանությունը Պուտինն արդեն իրեն քիչ էր հետաքրքրում:

 Նրա սիրտը  ուզում էր իշխանություն, իսկ դրան հասնելու համար նրան համոզել էին, որ դրա համար նա պիտի դառնար հայկական «Սաակաշվիլի»: Սակայն այն ժամանակ, Արամ Զավենիչի «Սաակաշվիլիի» դառնալու «հացը» փախցրեց Արթուր Բաղդասարյանը: Իսկ 2008 թ.-ին գլխավոր ընդդիմության լիդերի դերակատարումն իր վրա վերցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Վերջինիս պլաններում  Արամ Զավենիչին վերապահված էր բացառապես  «հարսանյաց գեներալի» ֆունկցիան: Տեր-Պետրոսյանի համար անչափ կարևոր էր, որպեսզի նա դառնար նաև հոկտեմբերի 27-ի զոհերի իրավահաջորդների քաղաքական պաշտպանը:

«Արևմտամետ» դարձաց Արամ Զավենիչը հայտնվելով Տեր-Պետրոսյանի թիմում՝  կատարեց իր երկրորդ անսկզբունքային քայլը:

Քանզի ժամանակին Վազգեն Սարգսյանին  և Տեր-Պետրոսյանին բաժանեց Ղարաբաղի հարցի շուրջ սկզբունքային գաղափարական բանավեճը: Իսկ 2008 թ.-ին Տեր-Պետրոսյանը չէր հրաժարվել իր տեսակետից Ղարաբաղի հարցումն, որի պատճառով էլ իր դեմ ժամանակին դուրս էր եկել Վազգեն Սարգսյանը:

Հայտնվելով Տեր-Պետրոսյանի ճամբարում, Արամ Զավենիչը ցույց տվեց, որ իր համար  լրջագույն քաղաքական և գաղափարական խնդիրները գրոշի արժեք չունեն: Եթե Քոչարյանի դեմ դուրս գար նաև Ալիևը, ապա առանց կասկածի Արամ Զավենիչը կարող էր հայտնվել ադրբեջանցիների ճամբարում, քանզի նրա միակ և հիմնական նպատակը ցանկացած գնով իշխանության հասնելն էր:

2008 թ.-ից հետո, երբ ընդդիմությունը պարտություն կրեց Արամ Զավենիչը քցեց Տեր-Պետրոսյանին և կրկին «վերհիշեց» իր այն թեզը, թե միայն հակառուսական ընդդիմությանը Արևմուտքը կարող է աջակցել: Իսկ մնացած տարբերակներում  հայկական ընդդիմությունը կմնա միայնակ, առանց աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցության՝ որպես հիմնավորում նա հղում էր անում 2003-ի և 2008-ի անհաջող իշխանափոխության օրինակները:

Սակայն ամենազավեշտալին այն էր, որ 2013-ին, երբ քննարկվում էր Հայաստանի ասոցացման հարցը, նա հրապարակավ հայտարարում էր, որ «... հանուն ասոցացման կարելի է նաև Ղարաբաղի հարցում գնալ զիջումների ...»:

Արամ Զավենիչի բարոյական անկումը այդ ժամանակ արդեն ամբողջական բնույթ  ուներ:

Այս մարդը դարձել էր 100 տոկոսանոց հակապետական և հակահանրային անձնավորություն: Մարդ, ով սկզբից դավաճանեց և ուրացավ իր եղբոր անցած ուղղուն, հետո փորձեց դառնալ  հայկական «Սաակաշվիլի», իսկ վերջում պատրաստակամություն հայտնեց ուրանալ նաև Արցախը, որտեղ ի դեպ դրված է նաև Վազգեն Սարգսյանի արձանը:

Այստեղ է,  որ ասում են  հարազատին դավաճանողը, կդավաճանի նաև սեփական հայրենիքը:

Զավենիչը իր անցած ուղղու բոլոր անհաջողություններից այնքան էր բարդույթավորված, որ կորցրել էր իր քաղաքական տարրական բնազդները: Նա արդեն դարձել էր սպառված մարդ և անցել էր քաղաքական «թոշակի», երբ հանկարծ եկան 2018-ի իրադարձությունները: Զավենիչը չպաշտպանեց Փաշինյանի հեղափոխությունը, որոհետև չէր հավատում նրա հաջողությանը, քանզի չէր տեսնում աշխարհաքաղաքական գործոնը: Բացի այդ թոշակի անցած մարդուն դժվար էր ռիսկի դիմել մտնելու համար մի իրադարձության մեջ, որի արդյունքում նա կարող էր կորցնել և իր հանգստությունը, և իր «թոշակը»:

Սակայն անհաջողակ Զավենիչը նույնիսկ այս հարցում սխալվեց և հայտնվեց Փաշինյանի կողմից մերժվածների շարքում:

Այսօր նա փորձում է մեղանչել Փաշինյանի մոտ, որպեսզի ստանա թեկուզ և իշխանության փոքրիկ փայը: Մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնի առկայության դեպքում  Զավենիչը շանս է ստացել «ակտիվ ծառայություններ» մատուցել Փաշինյանին այս հարցում: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Զավենիչի ակտիվությունը կապված ՀՀ 2-րդ նախագահի հետ:

Սակայն Փաշինյանը այլևս երբեք Զավենիչի ծառայությունների կարիքը չի զգա:

Նախ անհաջողակ Զավենիչի հետ համագործակցելը վատ ազդանշան է: Ով նրա հետ համագործակցել է և  հայտնվել է պատմության աղբարկղում:

Երկրորդ Զավենիչը ունի գրեթե զրոյական վարկանիշ, բացի այդ նրա անսկզբունքայնության մասին մարդիկ գերադասում են չխոսել, բացառապես Վազգենի հիշողության հանդեպ հարգանքի պատճառով:

Բացի այդ հակառուսական համբավ ունեցող Զավենիչը իշխանության մեջ հայտնվելուց հետո   կարող է լրացուցիչ բարդացնել, առանց այդ էլ  ոչ  նորմալ հարաբերությունները Փաշինյանի և Պուտինի միջև:

Այս ամենը Զավենիչը բնազդորեն զգում է և Փաշինյանի հանդեպ քծնանքի երեկոները, գերադասում է դնել իր «վեցնոցների» վրա: Համ ինքը շատ չի երևա, համ էլ քծնանքի դոզան կպահպանվի:

Ահա այս հաշվարկով է շարժվում ու գործում Արամ Զավենիչը: Մարդ, որին բարև տալը դարձել է ամոթալի մի բան:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>