Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»
3
Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը Այս դատավարությունը պետք է դիտարկել որպես Հայաստանը աշխարհաքաղաքական կոնֆլիկտի տարածք սարքելու հերթական օղակներից մեկը. քաղաքագետ Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին (տեսանյութ) Հայաստանը նեոֆաշիզմի և պանթուրքիզմի կերակրասեղանին Պուտինն ու Փաշինյանը տարբեր գնահատականներ են տվել Հայաստանի՝ ԵՄ-ին ուղղված կուրսին. Մոսկվան օրենքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ազդանշան Պատերազմ Արցախում
Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով ինչպես պետք է ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Փաշինյանը, իր խոսքից դատելով, գոհունակություն, հրճվանք և ցնծություն է ապրել՝ տեսնելով Գագիկ Խաչատրյանին )կտտանքների ենթարկելու կադրերը ՀՀ–ից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պատրաստակամության մասին Պուտինի հայտարարությունը ուղերձ էր Փաշինյանին. քաղտեխնոլոգ ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ» Ինչ պայմանավորվեցին Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում ՌԴ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի իշխանության շրջանի մուլտիսեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել նաևՀրազդանի ցեմենտի գործարանը Փաշինյանը Եվրամիության հարցում էլի խաբել է. մաս 239. «Ժողովուրդ» «Իմ «մեղքն», ըստ դատախազության, այն է, որ քաղաքական գործիչ եմ, ունեմ ընդդիմադիր հայացքներ»,- Անդրանիկ Թևանյան «Հրապարակ»․ ՔՊ-ն կչեղարկի՞ ԵՄ-ին անդամակցության օրենքը Թուրքերն եկել են, որ տեսնեն, թե հայերին մորթելուց հետո, ինչ տնտեսություն են զավթելու Եթե Հայաստանը վիզաներ մտցնի, դա կլինի քայլ հենց Երևանի դեմ. Զախարովա Աստված չանի Պուտինի ասածն իրականություն դառնա․ մղձավանջ է սպասվում․ Մանուկ Սուքիասյան ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Սերգեյ Լավրով Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին Հստակ է, որ Պուտինը երեկ հայտարարեց Հայատանում իշխանափոխության ռուսական վերջնախաղի մեկնարկը. Բալյան Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան Ողբերգական վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են Հայաստանի համար «Ռուսական երկաթուղիների՝ իբր «տոքսիկ» լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ. Օվերչուկ Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք, մենք պատրաստ ենք ճնշումների. Գագիկ Բաղունց Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ Մարդու արժանապատվությունը նվաստացնող, նրա կյանքի հետ անհամատեղելի վերահոշյալ փաստը դատապարտելի է Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտարկությունը

Հեռուստաընկերությունների լիցենզավորումից հետո վերադասավորումներ կլինե՞ն. մի շարք լրատվամիջոցներ հավակնում են լիցենզիա ստանալ

ArmDaily.am-ը գրում է.

2021 թվականին հունվարին բոլոր հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետները լրանում են և նոր մրցույթ պետք է հայտարարվի՝ լիցենզավորման համար։ Եվ արդեն իսկ տեղեկություններ կան, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից։ ArmDaily.am-ը դեռևս ամիսներ առաջ էր տեղեկություն ստացել, որ քննարկվում է մի շարք հեռուստաընկերությունների՝ «Արմնյուզ», Հ2, TV5 հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը։ Քննարկվում էին նաեւ մի քանի տարբերակներ, թե ում կտրամադրվի հեռուստաընկերությունների հաճախականությունը։ Այս շարքում նշվում էին մի քանի օնլայն լրատվամիջոցների անուններ՝ 1in.am, Freenews.am, Ազատություն ռադիոկայան եւ այլն։ «Ազատության» դեպքում այն գրեթե անհնար է, քանի որ լրատվամիջոցը ամբողջությամբ ֆինանսավորվում է Պետդեպարտամենտից, իսկ մեր օրենսդրական կարգավորումներով՝ օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է գերազանցի հիսուն տոկոսը։ 

Ի դեպ, տեղեկություններ կան նաեւ, որ «Ա1+»-ը ցանկանում է մասնակցել մրցույթին եւ ստանալ «Կենտրոնի» կապուղին:

Իսկ 1in.am-ի դեպքում արդեն իսկ politik.am-ը գրել էր, որ լիցենզավորման այս մրցույթի ընթացքում նախապատվություն է տրվելու այն հայտատուներին, որոնք վերջին երեք տարիների ընթացքում արդեն իսկ ունեցել են գործող հեռուստաընկերություն։ Արման Բաբաջանյանի լրատվական կայքը, քանի որ այս պահանջին չի համապատասխանում, կարող է գոյություն ունենալ միայն մեկ դեպքում, եթե «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրները իրենց պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը փոխանցեն Արման Բաբաջանյանին։

Խնդիրն այն է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արդեն երկու անգամ տուգանել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ մեկը 2019 թվականի հունիսի 21-ին, մյուսը՝ 2020 թվականի մայիսի 19-ին։ Երրորդ անգամ տուգանելու դեպքում հանձնաժողովը կարող է դիմել դատարան՝ հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու համար։ Գուցե գործընթացը մինչեւ դատարան չհասնի, բայց արդեն 2021թ հունվարին հաճախականությունների մրցույթին լիցենզիա չտրամադրեն։

ՀՌՀ Միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանն Armdaily.am-ի հետ զրույցում հեռուստաընկերությանը լիցենզիայից զրկելու լուրերն անհիմն որակեց. «Նման բան չկա։ Հեռուստաընկերությունը տուգանվել է վերահսկողության վարչության իրականացրած մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած խախտումների հիման վրա։ Բացարձակապես տուգանելը կապ չունի լիցենզիայից զրկելու հետ։ Լիցենզիայից ինչի համար պետք է զրկեն, լիցենզիայից զրկելու համար պետք է դիմել դատարան և դրա համար հիմնավորում է պետք։ Ի՞նչի համար պետք է զրկել լիցենզիայից, եթե չկա խախտում։ Եթե խախտում լինի, հանձնաժողովի նիստ կկայանա, կքննարկվի և որոշում կկայացվի, թե ինչ պատժամիջոց կկիրառվի։ Բայց ենթադրել, որ տուգանքները կիրառվել են լիցենզիայից զրկելու համար, անհիմն խոսակցություններ են»։

Մենք նաև տեղեկություններ ունեինք, որ նոր հեռուստաընկերություն հիմնելու եւ հաճախականությունների մրցույթին մասնակցելու ցանկություն ունեն նաեւ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։ Արսեն Խառատյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ալիքի հայաստանյան գրասենյակն արդեն բացել են, բայց դա կապ չունի սոցապ նախկին նախարարի հետ։ Գեմաֆին Գասպարյանն արդեն իսկ ունի լրատվամիջոց՝ Բուն TV, սակայն մեզ հետ զրույցում զարմացել էր և հարցրել, թե երբ է լինելու լիցենզիայի մրցույթը։ Ի դեպ, օրերս Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հեղինակազորեց Բուն TV-ին , ինչը թույլ կտա մեզ հասանելի և տեսանելի լինել տարբեր ձևաչափերով և հաճախականություններով»։

Նշենք, որ ըստ «Լիցենզավորման մասին» օրենքի, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտը մերժվում է, եթե՝ դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից, դիմող ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն օրենքի համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից, լիցենզիան ստանալուց հետո՝ անցած ժամանակահատվածի ընթացքում, փոփոխվել են լիցենզավորման պայմանները։ Նշենք, որ վերջերս մի քանի պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են նոր պահանջներ սահմանել լիցենզավորված և կաբելային հեռուստառադիոընկերությունների համար և արդեն շրջանառության մեջ է դրվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակների պնդմամբ՝ այն միտված է եթերը մաքրելուն ու վարակազերծելուն։ Ըստ օրենսդրական նախաձեռնության, հեռարձակող լրատվամիջոցները պետք է ապահովեն հստակ տարբերություն փաստերի և կարծիքների միջև, հրապարակեն հավաստի, ստուգված ու բազմակողմանի կարծիքներ։ Ազգային, սեռական կամ կրոնական փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ հաղորդումների ժամանակ փոքրամասնությունների ներկայացուցիչները տեսակետ հայտնելու հնարավորություն պետք է ունենան։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>