«Ռամը քեզ օգնական». Տապասիայի տատիկը հայերեն է խոսում (տեսանյութ)
Վարդան Սարգսյանը շարունակում է գտնվել «Տնից հեռու»` բացահայտելով Հնդկաստանն ու Բոլիվուդի ամենճանաչված աստղերին:
Երեկ հաղորդավարը հանդիպել էր «Մերժվածը» հեռուստասերիալում Վանշի դերակատար Ռոհիտ Խուրանային: Այնուհետեւ Վարդանը նկարահանում է ունեցել նաեւ նույն հեռուստասերիալում Տապասիայի տատիկին մարմնավորող դերասանուհի Պրատիմա Կազմիի հետ, որը հայտնի է «Ռամն ինձ օգնական» արտահայտությամբ: