Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո»
Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պատերազմ Արցախում
Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով

Իշխանափոխության հասնելու ճանապարհը վարչապետի հրաժարականն է, որին օրենքով հասնելու ենք, հետադարձ ճանապարհ չկա․ Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ն երբեք հետ չի կանգնել իր նպատակներից, եթե ինչ-որ առումով դադար է վերցրել, ապա դա եղել է բացառապես ժողովրդի շահը գերակա համարելու խնդրով, իսկ հետ կանգնելու խոսակցությունները պարզապես բամբասանք է և ծիծաղելի է: Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախատեսած քայլերին:

«Եթե մի բան պարոն Ծառուկյանը հայտարարել է և հակառակը չի ասել, ուրեմն դա նշանակում է, որ  նախորդ հայտարարությունները մնում են ուժի մեջ»,-ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, որ Գագիկ Ծառուկյանը ամռան սկզբին խոսում էր կառավարության կազմի 100 տոկոս փոփոխության անհրաժեշտության մասին, հիմա տարբեր ոլորտների փոփոխությունների մասին է նշում, Գևորգ Պետրոսյանը նշեց, որ մեկը մյուսին չի հակասում: Նա նշեց, որ ցանկացած քայլ օրենքի շրջանակներում կարելի է սպասել:

«Իրենք ժողովրդի մեջ վախենում են հայտնվել, քանի որ ժողովուրդը իրենց կծեծի, դրա համար նրանք ժողովրդի կողմից ընդունված մարդկանց չեն սիրում, իրենց թողնեն մենակ սելֆի անեն:

Փոխանակ մտածեն երկիրը կարգի բերելու մասին, ընկել են Ծառուկյանի հետևից, լավ ամոթ է, որքան կարելի է այդպես անինքնասեր ձևով ապրել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե իշխանավորները նշում են, որ իրենք հենց ժողովրդի կողմից են ընտրվել, պատգամավորը նկատեց, որ բնակչության մասնակցությունը ընտրություններին հիսուն տոկոսից պակաս է եղել, որից 70 տոկոսն է իրենց ձայն տվել:

«Իսկ հիմա տեսեք, թե իրենց ձայն տվածներից ովքեր են իրենց հավատում, այսօր ոչ մի ներդրում Հայաստանում չի արվում, գործարար հատվածը համարյա թե պարապուրդի մեջ է, միջին բիզնեսի ներկայացուցիչները մտադիր են այսօր Հայաստանը լքել, պարզապես սահմանները փակ են: Եթե սահմանները բացվեցին, մեծ արտագաղթ է սպասվում, դրա մասին թող իրենք մտածեն, ես լրջանալու կոչ եմ անում»,-ասաց նա և հարց բարարձացրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը արագաչափերը, կարմիր գծերը չի վերացնում:

«Ինքը շատ լավ էլ տեղավորվել է գործող Սահմանադրության շրջանակներում, շատ լավ է զգում իրեն՝ որպես «սուպեր» վարչապետ»,-ասաց նա:

Ինչ վերաեբերում է հարցինն, թե որն է ԲՀԿ-ի՝  իշխանափոխության հասնելու ռազմավարությունը, նա ասաց, որ ամեն ինչ արվելու է օրենքով, պարզապես հիմա խորհրդակցություններ են գնում, ժողովրդի հետ քննարկումներ են գնում:

«Ամեն ինչ կլինի ժամանակին, որևէ հետադարձ չկա։ Իշխանափոխության հասնելու ճանապարհը վարչապետի հրաժարականն է և օրենքով թույլատրված միջոցներով հասնելու ենք, ինքը պետք է հասկանա, որ անելիք չունի բացի նկարվելուց, սելֆի անելուց, մարդկանց պատերին ծեփելուց ուրիշ ոչնչով զբաղված չէ: 

Մոտ է ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ ժողովուրդը իրեն չի ընդունում»,-ասաց նա և նշեց, որ իշխանության նպատակը Ծառուկյանի հետևից ընկնելն է, բայց նրանք չեն հասնելու իրենց ուզածին:

Անդրադառնալով մյուս ուժերի հետ համագործակցությանը, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ համագործակցության եզերեր եղել են և եթե նոր առիթներ կլինեն համագործակցության, ապա հանրությանը դրա մասին կտեղեկացնեն: «Մենք գործում ենք հրապարակային, ոչ մի քննարկում գաղտնի չենք պահում, եթե նոր քաղաքական որոշումներ կայացնենք, կտեղեկանաք»,-ասաց նա:

Աղբյուր՝ Tert․am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>