Էդգար Մալաքյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը
Դիտել նաև
ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշման դեմ
Մեկամյսա կալանքը կարող է ֆուտբոլիստի համար ճակատրագրական լինել. Էդգար Մալաքյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարան
Ինչ վնասվածքներ են ստացել Մալաքյան եղբայրները ոստիկանների հետ բախումից. Լուսանկար
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ եղբայրները երեկ երեկոյան ազատ են արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից։ Լրացել էր ձերբակալվելու 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։
Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։
Մանրամասները՝ NEWS.am-ում