Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան

Համաձայն ԱԺ-ում քննարկվելիք փաթեթի՝ կարանտինի ժամանակ ընդունված ակտերի՝ դատարանում վիճարկման ժամկետը 10 օր Է․ սա բազմաթիվ քաղաքացիների զրկելու է դատարան դիմելու հնարավորությունից

ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ՝ «ԱՆՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ» ԸՆԹԱՑՔՈՒՄ

Մայիսից ի վեր իրավաբանները բարձրաձայնում են, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել՝ համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումները «սովորական օրենքներ» տեղափոխելու ճանապարհով։ Այդ «սովորական օրենքները» նույնպես մատնանշվում էին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքները, որոնք գործում են դեռ 1990-ականներից։
Եվ ահա իշխող քաղաքական ուժը ամիսներ անց, լիուլի օգտվելով արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված բոլոր հնարավոր «բարիքներից» (հավաքների տոտալ արգելքի պայմաններում հանրաքվեի չեղարկում, Սահմանադրության մեջ հակասահմանադրական եղանակով կատարված խայտառակ փոփոխություն, ՍԴ-ում ճգնաժամի ստեղծում, առանց պատշաճ հանրային քննարկման Լանզարոտի կոնվենցիայի վավերացում և այլն, և այլն, և այլն), վերջապես որոշել է գնալ միակ ռացիոնալ ճանապարհով, առկա սահմանափակումների մեծամասնությունը տեղափոխել «սովորական օրենքներ» և սեպտեմբերի 11-ից հետո այլևս չերկարացնել արտակարգ դրության ժամկետը։ Նոր իրավական ռեժիմը կոչվելու է «կարանտին», և հավանաբար այն գործելու է հենց սեպտեմբերի 11-ից։ Մինչ այդ, օրենքների փաթեթն ընդունելու համար, վաղը՝ սեպտեմբերի 4-ին, գումարվում է ԱԺ արտահերթ նստաշրջան։
Թվում է՝ ամեն ինչ կարգին է։
Բայց արի ու տես՝ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Օրենսդրական փաթեթը ներառում է նաև փոփոխություններ վարչական դատավարության կարգավորումներում՝ սահմանելով, որ «կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերով» դատարան դիմելու ժամկետն ընդամենը ՏԱՍՆ ՕՐ Է։ Այս խրթին ձևակերպումը նշանակում է, որ, օրինակ, «դիմակի տուգանքը» կարող է դատարան բողոքարկվել ոչ թե 2 ամսում, այլ 10 օրում։
Պարզից էլ պարզ է, որ սա դատական պաշտպանության իրավունքի լուրջ սահմանափակում է, որը «տուգանքի մատերիալի» վերածված շատ ու շատ քաղաքացիների փաստացի զրկելու է դատարան դիմելու ու արդարությունը վերականգնելու իրական հնարավորությունից։

Համարում եմ, որ սա իշխող քաղաքական ուժի հերթական անբարեխղճությունն ու «դաղալությունն է»։ Հուսով եմ՝ վաղը Ազգային ժողովում ընդդիմությունն այս հարցը կբարձրացնի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>