ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Հայաստանը մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի. Freedom House

Freedom House

 ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանի երկրներ- 2017» (Nations in Transit) զեկույցը, որն անդրադարձել է նախկին խորհրդային երկրներում ժողովրդավարության վիճակին: Զեկույցի համաձայն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում, Եվրասիայում ներկայում ավտորիտար ռեժիմներն ավելի շատ են, քան կայուն ժողովրդավարական ռեժիմները:

Կազմակերպությունը զեկույցը հրապարակում է 1995թ. ի վեր: Ուսումնասիրության մեջ ներառված են 29 հետխորհրդային երկրներ: Հետազոտության համաձայն՝ ժողովրդավարության վատթարացման և ավտորիտարիզմի ամրապնդման վրա ազդեցություն են ունեցել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշումը և ԱՄՆ-ի ընտրությունները:

Ժողովրդավարության և ռեժիմի վարկանիշի գնահատականները հիմնված են 1-7 սանդղակի վրա, որտեղ 1-ը մատնանշում է ժողովրդավարական զարգացման ամենաբարձր մակարդակը, իսկ 7-ը՝ ամենացածր:

Զեկույցում ներառված է նաև Հայաստանը, որը հավաքելով 5.39 միավոր՝ մոտենում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմի:

Հետազոտությունը, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ղրղըզստանի իշխանությունների միջև, գրում է, որ երկու երկրներն էլ մոտենում են ամրապնդվող ավտորիտար ռեժիմների: «Հայաստանի և Ղրղըզստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալմազբեկ Աթամբաևը պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումները միտված էին խորհրդարանների ժողովրդավարական իշխանության ամրապնդմանը մի տարածաշրջանում, որտեղ ուժեղ մարդու սինդրոմն էնդեմիկ է: Բայց բարեփոխումների իրական արդյունքը կլինի այն, որ ավելի կամրապնդվեն նախագահների կուսակցությունները և օլիգարխիկ էլիտան:

Երկու նախագահներն էլ վերացրել են բոլոր խոչընդոտները, որպեսզի ապահովեն սահմանադրական բարեփոխումների հաջողությունը: Հայաստանում այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը (որը հայտնի է Դոդի Գագո մականունով) Սերժ Սարգսյանին կոչ արեց հրաժարական տալ, նախագահը հրահանգեց հեռացնել նրան Ազգային անվտանգության խորհրդից և կարգադրեց հետաքննել նրա գործնական հարաբերությունները: Ծառուկյանը հետ կանգնեց և ավելի քան մեկ տարի հեռացավ քաղաքականությունից»,- ասվում է զեկույցում:

Երկու երկրներում էլ նախագահների լիազորությունները մոտենում են ավարտին, և նրանք այլևս չեն կարող առաջադրվել: Ավելին, նրանք չեն կարող վստահ լինել, որ էլիտան կամ հասարակությունը չի ընդվզի, եթե նրանք ուղղակի երկարացնեն իրենց լիազորությունները՝ օրինական կամ անօրինական կերպով: Ուստի սահմանադրական փոփոխությունները Սարգսյանի և Աթամբաևի համար դիտարկվում են որպես իշխանությունը պահելու միջոց՝ փաստում է զեկույցը:

Ե՛վ Հայաստանում, և՛ Ղրղըզստանում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեները անցել են շատ կարճ ժամկետներում, ավելին՝ հասարակությունը ամբողջությամբ չի ըմբռնել սպասվող փոփոխությունների բնույթը: «Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը նշել է, որ հանրաքվեի օրը խախտումներն այնքան շատ են եղել, որ հանգեցրել են քվեարկության փաստացի ձայների փոփոխության»,- ասվում է զեկույցում:

«Հայաստանի պարագայում՝ բացի այն, որ լիազորություններն անցնում են խորհրդարանին, վերանայված Սահմանադրության ամենաէական դրույթը «կայուն մեծամասնության» ապահովման նոր համակարգի ապահովումն է… Արդյունքում կառավարությունում և խորհրդարանում կիշխի Հանրապետական կուսակցությունը, որը Սերժ Սարգսյանը կղեկավարի կամ պաշտոնապես, կամ կուլիսների հետևից»,- նշում է զեկույցը և հավելում, որ Սերժ Սարգսյանը երկակի հայտարարություններ է արել՝ կապված հետագայում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հետ:

Հայաստանի, ինչպես նաև Ղրղըզստանի դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է զարգանում ավտորիտարիզմը՝ հարմարվելով հանգամանքներին: Բախվելով բնակչության դժգոհությանը, ճնշելով քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ այս երկրների իշխանությունները պետք է գտնեն իշխանությունը պահպանելու այլ միջոցներ: Նրանք կարող են փոխել հենց պետության կառուցվածքը, սակայն նպատակը քաղաքական ստատուս քվոյի պահպանումն է՝ ասվում է զեկույցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>