Կշահագործվի նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստող արտադրամաս. լուսանկարներ
Սեպտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց Սինոհիդրո Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ:
Կազմակերպությունն իրականացնում է տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, 46,17 կմ, որից`
մոտ 3,5կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիծ, իսկ մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացում՝ դարձնելով քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Ժամանակավոր դադարից հետո, ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում են ճանապարհի ենթահիմքի կառուցման աշխատանքները:
Կազմակերպության փոխտնօրեն Լիու Միգջիան Շիրակի մարզպետի հետ այցելեցին ասֆալտի արտադրամաս, որն ինչպես տեղեկացրեց պարոն Միգջիան արդեն շահագործման պատրաստ է , և նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստող արտադրամասը, որի հզորությունը ժամում 310 տոննա է, ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակության պատվեր:
Շիրակի մարզպետարան