Վրաց-հայկական սահմանը ապօրինի խմբակային հատելու մեղադրանքով 3 մարդ է ձերբակալվել. Նրանք Հնդկաստանից են
Դիտել նաև
«Զվարթնոցից» հետո ռուս սահմանապահները ծառայությունը շարունակում են ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Իրան սահմանին
Թուրքիան հայտնել է Հայաստանի հետ սահմանների բացման պայմանը
Իշխանությունները չեն տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները
Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը
«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն. «Փաստ»
Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ձերբակալել են Հնդկաստանի Հանրապետության 3 քաղաքացու, հաղորդում է Aliq.ge-ն: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են Վրաստանի պետական սահմանը ապօրինի, խմբակային հատելու մեջ:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Հայաստանի Հանրապետությունից խմբակային ապօրինի կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը: Գործի առթիվ ընթանում է հետաքննություն: Հանցանքը ենթադրում է 4-5 տարի ազատազրկում:
ՆԳՆ տեղեկատվությամբ՝ 2020 թվականին Վրաստանի պետական սահմանը ապօրինի հատելու կամ հատելու փորձի համար տարբեր երկրների 92 քաղաքացի է պատասխանատվության ենթարկվել: