Մեզ անհանգստացնում է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության ձևաչափը. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է երկրում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին, որին անհանգստություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ռազմական համագործակցության հարցով: Այս մասին հայտնում է Apa.az կայքը:
«Երկրորդ հարցը, որ ուզում եմ բարձրացնել Ձեզ հետ զրույցի ընթացքում և ցանկանում եմ, որ Դուք դա հենց ինձնից, այլ ոչ թե այլ աղբյուրներից լսեք, մեր անհանգստությունն է Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափի վերաբերյալ»,- հայտարարել Ալիևը:
Նշվում է նաև, որ դեսպանի հետ հանդիպմանը Ալիևը ներկայացրել է ադրբեջանական թեզերն այն մասին, որ Հայաստանն իբր «օկուպացրել է Ադրբեջանի հողերը, ցեղասպանություն է իրականացրել Խոջալուում և բազմաթիվ ադրբեջանցիների քշել է իրենց տներից»:
Zham.am