Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Հովսեփ Խուրշուդյան. Հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ (Տեսանյութ)

Ըստ «Ժառանգություն» կուսակցության անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի, հետընտրական պայքարի համար միայն քաղաքական ուժի ցանկությունը բավարար չէ, դրա համար ժողովրդի պահանջ պետք է լինի։ Այս մասին գրում է Ազատությունը:

Հիշեցնենք, ՕՐՕ-ն այն եզակի դաշինքներից էր, որ չէր բացառում նաև հետընտրական պայքարի հնարավորությունը։ Երեկ դաշինքն իր հայտարարությունում կոշտ քննադատել էր քվեարկությունն՝ այն համարելով «ոչ թե քվեարկություն, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն», սակայն հայտարարությունում որևէ խոսք չկար դաշինքի հետագա պայքարի մասին։

Հարցին, թե մտավախություն կա, որ իրենց սատարող քաղաքացինե՞ր չեն լինի, թե՞ փաստերը, որ ընտրության արդյունքները չեն արտացոլում իրականությունը, բավարար չեն, Խուրշուդյանը պատասխանեց. - «Եթե այսօրվա հայտարարության մեջ չկա, ես չեմ կարող ասել, վաղն էլ է նիստ լինելու, քննարկումները շարունակվում են, դա կլինի, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, այնտեղ նշված է, որ ժողովրդի պահանջ պետք է լինի, և միայն քաղաքական ուժի ցանկությունը դրա համար բավարար չէ։ Ընտրությունների արդյունքների մասով այնպես չէ, որ ես կարծում եմ, որ ընդդիմությունը որևէ պատասխանատվություն չի կրում այս ամեն ինչի համար, ո՛չ, այնտեղ նաև նշված է, որ ընդդիմության չհամախմբվելը, միասնական, մեծ կոնսոլիդացիայի չգնալը, միասնական դաշինքով իշխանությունների դեմ չպայքարելը բերեց նրան, որ մարդիկ չտեսան այլընտրանք»։

Ցավոք սրտի, ժողովուրդը պարտվեց, ասաց դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգողը՝ հավելելով, որ պարտվեցին նաև ժողովրդի շահերը ներկայացնող իրական ընդդիմադիր ուժերը։

«Ինչի՞ պարտվեցին, մենք ասում էինք չէ՞ ամենասկզբից, որ եթե մենք բոլորս չենք համախմբվում, մի կողմ չենք դնում, թե ով, ինչ է ժամանակին ասել, ով, ինչ պոզ ու պոչ ունի, եսիմ ինչ ունի։ Ովքեր որ ՀՀԿ-ի՝ իշխանության դեմ են, պետք է համախմբվեին, որպեսզի ժողովուրդը տեսներ, որ այս մարդիկ պատրաստ են մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միայն թե ազատել երկիր այս չարիքից, և իրենք կտեսնեին այլընտրանք, և ո՛չ կգնային կաշառք կվերցնեին, ո՛չ այդ խնդիրները կլինեին։ Իսկ երբ որ մարդիկ տեսնում են, որ չկա այդ այլընտրանքը, երբ որ տեսնում են, որ ընդդիմադիր ուժերն իրար մեջ են ինչ-որ բազարների մեջ... մենք դրա համար զերծ մնացինք որևէ ընդդիմադիր ուժի քննադատելուց, որպեսզի գոնե մեր կողմից այդ արատը չմտնի՝ անվստահության, թերահավատության, այդ հիասթափության արատը չմտնի հասարակության մեջ, արմունկներով աշխատելու այդ մեթոդաբանությունը չլինի, բայց միայն մեր վարքաբանությունը քիչ էր դրա համար, պետք է բոլորը միասնաբար գործեին և, ցավոք սրտի, չարեցին՝ մի մասը, որովհետև չհասկացավ դրա կարևորությունը, 12 թվականի խորհրդարանական ընտրություններից դասեր չքաղեցին, իսկ մյուս մասը ուղղակի գործարքի մեջ լինելով, ես հիմա անուններ չեմ տա, ամեն ինչ շատ շուտով իրա տեղը կընկնի։ Բոլորս գիտենք, թե ով, ոնց անցկացրեց կամ չանցկացրեց ընտրությունները, և քվեարկությունները ում, ոնց ուղղորդեցին և այլն», - ասաց Խուրշուդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>