Ռոբերտ Քոչարյան. Իմ փաստաբանները մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, թե ինչում են ինձ մեղադրում. Տեսանյութ
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Իմ փաստաբանները մինչ օրս չեն կարողանում հասկանալ, թե ինչում եմ ինձ մեղադրում: Այս մասին ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ամեն շաբաթ` դատական նիստ` երեքշաբթի օրերին: Ես ինձ համար առանց երեքշաբթիի օրացույց եմ կազմել: Ինձ մոտ երկուշաբթի է, հետո` չորեքշաբթի, հինգշաբթի եւ այլն: Դա, իհարկե, ժամանակի բացարձակ կորուստ է, անհեթեթ մեղադրանքներ... Նախագահին մեղադրել իր սահմանադրական պարտականությունները կատարելու մեջ, դա մի տեսակ իրավական աբրակադաբրա է, եւ մենք ավելի շուտ փորձում ենք ոչ թե դատավորին կամ դատարանին, այլ ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` մեզ մոտ դա ստացվում է»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Zham.am

