Պեսկով. Ցանկացած սպառնալիք ՀԱՊԿ մեկ անդամի նկատմամբ վտանգավոր է բոլոր մասնակիցների համար
Դիտել նաև
Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին
Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ
Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
ՀԱՊԿ-ն առանց Հայաստանի չի փլուզվի. Լուկաշենկո (տեսանյութ)
Բելառուսի նախագահն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությանը
Ցանկացած արտաքին սպառնալիք ՀԱՊԿ անդամ-պետության նկատմամբ իրենից սպառնալիք է ներկայացնում Կազմակերպության բոլոր անդամների համար, ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարցը նրանում է, որ ցանկացած արտաքին սպառնալիք ՀԱՊԿ անդամի դեմ արտաքին սպառնալիք է ամբողջ կազմակերպության համար», - ասաց Պեսկովը, պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք Լուկաշենկոն համաձայնեցրել է իր հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հիշեցնենք, որ ուրբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, եթե Դաշնային պետության արևմտյան սահմանին «թփրտան», Մինսկը և Մոսկվան կգործարկեն զինված ուժերի համատեղ խմբավորումը:
Zham.am
Հիշեցնենք, որ ուրբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, եթե Դաշնային պետության արևմտյան սահմանին «թփրտան», Մինսկը և Մոսկվան կգործարկեն զինված ուժերի համատեղ խմբավորումը:
Zham.am