53-ամյա տղամարդը սպանել է մանկապարտեզի ուսուցչուհուն երեխաների աչքի առաջ. Լուսանկար
Վոսկրեսենսկիի 53-ամյա բնակիչը հարբած վիճակում մտել է մանկապարտեզի որտեղ երեխաների աչքի առաջ սպանել է մանկապարտեզի դաստիարակին: Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը:
Տղամարդը մի քանի վերքեր է պատճառել այդ կնոջը, ով աշխատում էր որպես կրտսեր ուսուցիչ: Կինը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:
Նշվում է, որ տղամարդը հաստատություն է մտել վթարային մուտքի միջոցով: Տղամարդուն բերման են ենթարկել հանցագործության վայրում:
Zham.am