Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում
1
Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Պատերազմ Արցախում
Որքա՞ն կթանկանա բենզինը Հայաստանում Ռուսաստանի արգելքից հետո. Փորձագետ Ակամա Մոլդովայում տեղի ունեցածը հիշեցի. Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին Դիմողների կողմից ներկայացված փաստարկներն առավել քան համոզիչ են․ Վարդևանյան Եթե ՍԴ որոշմամբ մանդատների վերաբաշխում լինի և ԲՀԿ-ն մանդատ ստանա, ՔՊ-ից 3 մանդատ կպակասի. Օրբելյան Իրանի գերագույն առաջնորդի սպանության կազմակերպիչներն ու կատարողները չեն խուսափի պատժից. Զոլկադր ԵՀ ղեկավարն Ալիևին անվանել է Հայաստանի հետ «պատմական խաղաղության համաձայնագրի» «նախաձեռնող» Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք» Արծրուն Հովհաննիսյանը Փաշինյանից պաշտոն է ստացել Փաշինյանը զանգահարել է ՌԴ վարչապետին Փաշինյանական գործարարները Վանում հանդիպել են թուրք գործարարների հետ... 1915-ը կիսատ է մնացել, երևի դրա համար ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության

Մասնագիտությունից ելնելով՝ Հայկ Մարությանի դեմքերը շատ են, չգիտեմ, թե այս անգամ ինչ կերպար է ընտրելու՝ ժողովրդին ասելու համար, որ էլի խաբեց, ոչ մի ավտոբուս չեն բերում, դրանք «ԳԱԶել»-ներ են. Վարդանյան

Մանիպուլատիվ, ստահոդ խաբեությունը, որով զբաղվում է ներկայիս քաղաքային իշխանությունը՝ միանշանակ լավ տեղ չի տանելու և սա բոլորի համար է ակնհայտ:  Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտային ցանցի վերաբերյալ փոփոխությունների խոստումների չիրականացման մասին:

Թեհմինա Վարդանյանը հիշեցրեց, որ երեկ տրանսպորտային միջոցների մրցույթի հայտարարման օրն էր և այդ մրցույթի չափորոշիչները համապատասխանում են միայն «ԳԱԶել»-ներին, մինչդեռ իր դիտարկմամբ՝ Մարությանի խոստումները բացարձակ այլ բանի մասին են եղել:

«Քաղաքապետարանը որևէ կերպ չի արձագանքել երեկ տեղի ունեցած պարոն Խաժակյանի ասուլիսի ժամանակ բարձրացված հարցերին և քաղաքապետարանը, թե «նամուս» ունենա, չի էլ արձագանքի, որովհետև մենք օր օրի բախվում ենք այն իրականության հետ, որը շատ վաղուց կանխատեսել էինք: Ես արդեն մեկ տարուց ավել է՝ խոսում եմ տրանսպորտային համակարգի խնդիրների մասին, որովհետև, երբ Մարությանը ընտրվեց քաղաքապետ, պաթոսով, կուծք ծեծելով խոստացավ, որ առնվազն երկու տարվա ընթացքում՝ Երևանն ունենալու է նոր տրանսպորտային համակարգ, սակայն անցավ մեկ տարի և ասացին, որ կրկին երկուսից-երեք տարի է պահանջվում»,- ասաց նա:

Նա նշեց՝ շուտով լրանում է քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման երկու տարին, սակայն իր խոսքով՝ այսօր մենք ոչինչ չունենք: ««ԿամԱԶ»-ների պատմությունը կրկնվում է և ես չգիտեմ, թե Հայկ Մարությանն ինչ դեմքով և խղճով է հանդես գալու, չնայած նրա դեմքերը շատ են՝ մասնագիտությունից ելնելով, բայց չգիտեմ՝ այս անգամ ինչ կերպար է ընտրելու, որ ժողովրդին ասի՝ ես էլի ձեզ խաբեցի և ոչ մի ավտոբուս էլ չենք բերում, դրանք «ԳԱԶել»-ներ են»:

Վարդանյանը չբացառեց, որ այս նույնիսկ «ԳԱԶել»-ների ընտրման մրցույթում կհաղթի այն ընկերությունը, որը խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով կապ ունի Հայկ Մարությանի հետ և ըստ նրա՝ պտտվող խոսակցություններն իրականություն դառնալու հատկություն ունեն: Նրա գնահատմամբ՝ այս իշխանությունները մեկի մյուսի հետ փոխկապակցված են և խնամի-ծանոթ-բարեկամ եզրույթի վառ ներկայացուցիչները նրանք են։

Հարցին, թե առաջիկա ավագանու նիստին արդյոք այս հարցը բարձրացվելու է և պատասխան է ակնկալվելու քաղաքապետին, ավագանու անդամը պատասխանեց՝ պարտադիր խնդիրը բարձրաձայնելու են:

«Ճիշտ է՝ մեզ ընտրվել ենք ավելի քիչ ձայներով, քան ներկայիս իշխանություններին, բայց չխոսեմ, թե ինչի արդյունքում և ում գործոնով են ընտրվել նրանք, ամեն դեպքում մենք պատասխանատու ենք մեզ ընտրողների առջև, այնպես, ինչպես պատասխանատու ենք Մարությանին որպես քաղաքապետ ընտրողների առջև: Մենք այսօր ունենք մանդատ և օգտվելու  ենք մեր ձայնը բարձրաձայնելու հնարավորությունից և ներկայացնելու ենք խնդիրները, որտեղ իշխանությունները լկտիաբար խաբում են»,-շեշտեց նա և դիտարկմանը, թե գուցե Հայկ Մարությանը կրկին փորձի լռեցնել նրան, վերջինս պատասխանեց. «Հայկ Մարությանի մոտ իմ անձի հետ կապված բարդույթ է, բայց ինչքան էլ լռեցնի, միևնույն է խոսելու եմ, մաղթում եմ՝ գոնե այդ բարդույթից ազատվի»:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>