«Գործարանները պետությունից սուբսիդավորվել են հերիք չի, մեզնից էլ 135-ով են վերցնում». խաղողագործների բողոքի ակցիան. Տեսանյութ
Բողոքի ցույցի են դուրս եկել Արմավիրի մարզի Բամբակաշատ, Սարդարապատ, Այգեվան և այլ համայնքների խաղողագործները: ««Արարատ» կոնյակի գործարանը մարդկանց 15-20 տոննանոց պայմանագրերն առանց որևէ պատասխանի կրճատել ա... Մեր խնդրանքն է՝ 150 դրամով խաղողն ընդունեն: Էսօր մեկը մյուսի բերան թքել են, 135 են դարձրել: Պետությունը գործարաններին սուբսիդավորել է, որ խաղաղ մթերեն, պետությունից սուբսիդավորում ստացել են հերիք չի, մեզնից էլ 135-ով են վերցնում, գինն իջեցրել են»,- ասում են հավաքվածները:

